Նյու Յորքի ապրանքային սակարանում նավթը զգալիորեն թանկացել է: Փետրվարի 8-ին առեւտրաշրջանի փակվելու պահին մարտին «սեւ ոսկու» մատակարարման ապառնագրերը կնքվում էին բարելի դիմաց 59,71 դոլարի հաշվարկով: Դա 2 դոլարով ավելի է անցյալ շաբաթվա համանման ցուցանիշից: