աշխարհ

Չի փոխարինելու

28.01.2007

Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Թրենդին» տված հարցազրույցում հայտնել է, որ «Եվրամիությունը չի պատրաստվում ԵԱՀԿ-ին փոխարինել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, եւ այդ հիմնախնդրով շարունակելու է զբաղվել Մինսկի խումբը: Եվրամիությունը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, եւ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցներին նպաստելու հնարավորությունը քննարկելու Եվրամիության մտադրությունը չի նշանակում բանակցությունների ձեւաչափի փոփոխում»: …

կարդալ ավելին

Աշխարհն արձագանքում է

28.01.2007

Աշխարհի տարբեր երկրների մամուլն անդրադարձել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը, որին, տարբեր աղբյուրների համաձայն, մասնակցել է մոտ 100 հազար մարդ: Լոնդոնում լույս տեսնող «Թայմս» թերթը մեջբերել է թուրք մեկնաբան Մեհմետ Ալթանին, ով ասել է. «Հսկան արթնացավ այսօր: Առաջին անգամ թուրք ժողովուրդն ընդունեց մի կեցվածք, որը հեռու է քարոզչությունից, որի ազդեցության տակ է նա …

կարդալ ավելին

Նոր հնարավորություններ

28.01.2007

Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն հայտարարել է, թե Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության նախագծի իրականացումը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի Ախալքալաքի շրջանին եւ ամբողջ տարածաշրջանին: Նա նաեւ ասել է, թե երկաթուղու շինարարությանը բացասաբար վերաբերվող ջավախեցիների տագնապներն անհիմն են: «Այդ նախագիծը նշանակում է, որ Ախալքալաքում ներդրվելու է մոտ 300 միլիոն դոլար, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի տարածաշրջանին,- ըստ …

կարդալ ավելին

Ուեբի պատասխանը Բուշին

28.01.2007

Երեկ Ջորջ Բուշին ուղղված պատասխան ելույթում դեմոկրատ սենատոր Ջեյմս Ուեբը հայտարարել է. «Նախագահը չմտածված կերպով մեզ ներքաշել Է այդ պատերազմի մեջ»: Նա Ջորջ Բուշին նաեւ մեղադրել է` երկիրը եւ բոլոր ամերիկացիներին «իր սխալների պատանդները» դարձնելու մեջ: «Մենք՝ որպես ազգ, այժմ կանխատեսելի եւ կանխատեսված խռովության պատանդներն ենք, որը դրան հետեւել է»,- ասել է սենատորը՝ հավելելով, որ …

կարդալ ավելին

Առաջարկ ՆԱՏՕ-ին

28.01.2007

Ըստ «Արմենպրեսի», Վրաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում իր տարածքում անցկացնել բազմազգ ռազմաօդային վարժանքներ: Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վկայությամբ՝ այդ հարցը հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի պաշտոնական պատվիրակության հետ քննարկվել է Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբում կայացած հանդիպմանը: ՆԱՏՕ-ի օդային բաղադրիչի հրամանատարության շտաբի պատվիրակությունը Վրաստան է ժամանել չորսօրյա պաշտոնական այցով:

կարդալ ավելին

Վրաստանը վերլուծում է

28.01.2007

Երեկ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանի ԱԳՆ-ն վերլուծում է ԱՊՀ-ում երկրի ներկայության նպատակահարմարությունը: Բեժուաշվիլին նաեւ ասել է, թե այդ վերլուծական աշխատանքն ինքնին չի նշանակում ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը: «ԱՊՀ-ն արդյունավետ ու գործունակ կազմակերպություն չէ, սակայն գոյություն ունեն ոլորտներ, որոնցում երկրների փոխհարաբերությունները մինչ այժմ կարգավորվում են …

կարդալ ավելին

Համանախագահները շտապում են

28.01.2007

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ երեկվա բանակցություններն արդյունավետ եղան: Այդ մասին ԱՊԱ-ին հաղորդեց ԱԳՆ-ի ԶԼՄ-ների հետ աշխատանքի եւ տեղեկատվական քաղաքականության հարցերով վարչության աշխատակից Խազար Իբրահիմը: Նրա խոսքերով, բանակցություններն անցան ընդլայնված ձեւաչափով: Հանդիպմանը, ի թիվս ԵԱՀԿ Մինսկի …

կարդալ ավելին

Բուշի որոշումը սխալ էր

26.01.2007

«Արմենպրեսի» փոխանցմամբ, Ճապոնիայի պաշտպանության նախարար Ֆումիո Կյուման հայտարարել է, որ Իրաքում պատերազմ սկսելու ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի որոշումը սխալ էր: «Կարծում եմ, որ նախագահ Բուշը նման որոշում է ընդունել մի իրադրությունում, երբ իբր հայտնի դարձավ Իրաքում միջուկային զենքի առկայության մասին, բայց այդ որոշումը սխալ էր»,- երեկ հայտարարել է Կյուման: Նշենք, որ Ճապոնիան պաշտպանել է Իրաք …

կարդալ ավելին

Ուզում է հրաժարական տալ

26.01.2007

Իսրայելի նախագահ Մոշե Կացավը երեկ Կնեսետի խոսնակ Դալիա Իցիկին հայտարարել է քրեական մեղադրանքների կապակցությամբ իր լիազորությունները վայր դնելու մտադրության մասին: Առայժմ հայտնի չէ, թե Կացավը մտադի՞ր է արդյոք պաշտոնաթող լինել, թե՞ կասեցնելու է իր լիազորությունների գործողությունը հետաքննության ընթացքում: Ըստ օրենքի՝ նախագահի բացակայության ժամանակ նրա լիազորությունները լրիվ ծավալով, ներառյալ համաներման իրավունքը, անցնում է խորհրդարանի նախագահին: Հիշեցնենք, …

կարդալ ավելին

Էրդողանն այցելել է Դինքի ընտանիքին

26.01.2007

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելել է «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին եւ Հայոց պատրիարքարան: Հայոց պատրիարքարանում Էրդողանը հանդիպել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ: Առանձնազրույցը տեւել է 15 րոպե: Թուրքիայի վարչապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Երեկ Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին է այցելել նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Արման …

կարդալ ավելին

ՀԱՄԱՍ-ին մեղադրել են

26.01.2007

Երեկ Գազայի հատվածում ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների ակտիվիստների միջեւ տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով վիրավորվել են չորս պաղեստինցիներ: Ըստ «Արմենպրեսի»` Բեյթ Հանուն քաղաքում կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի կողմնակիցներից մեկի տան մոտ: Տուժածների թվում են երեք խաղաղ բնակիչներ եւ ՖԱԹՀ-ի մի անդամ: Աբասի գլխավորած այդ շարժման ներկայացուցիչներն արդեն տեղի …

կարդալ ավելին

Ֆիլմը նվիրել է Դինքին

26.01.2007

Իտալիայում բնակվող թուրք կինոռեժիսոր Ֆերզահ Օզփեթեքն իր վերջին «Saturno Contro» կոչված ֆիլմը նվիրել է հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: Օզփեթեքն ասել է, որ Իտալիայում փետրվարի 23-ին ցուցադրության ներկայացվող ֆիլմի սկզբում էկրանին պետք է հայտնվի «Նվիրվում է Հրանտ Դինքին» գրությունը: «Դա գովազդ չէ: Նպատակ ունեմ աշխարհի տարբեր անկյուններում ցուցադրվելիք ֆիլմի հանդիսատեսների …

կարդալ ավելին

Ժամանակացույց չկա

25.01.2007

Ջորջ Բուշն ամերիկյան «USA Today» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքից ամերիկյան զորքը դուրս բերելու ժամանակացույց գոյություն չունի: «Մեր կառավարությունը զորքերի դուրսբերման որեւիցե գրաֆիկ չի սահմանում, քանի որ հակառակորդը կարող է իր մարտավարությունը ճշտել ԱՄՆ-ի գործողությունների իր ըմբռնմանը համապատասխան»,- ասել է նա:

կարդալ ավելին

Չեն քննարկելու

25.01.2007

ԵԽ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովի փոխանցմամբ, ԵԽ ԽՎ բյուրոն որոշում է ընդունել շտապ բանավեճերի ձեւաչափով ԵԽ ԽՎ-ի քննարկմանը չդնել ռուս-վրացական հարաբերությունների վիճակի հարցը: Ըստ նրա, ռուսաստանցի խորհրդարանականներին հաջողվել է ԵԽ ԽՎ-ի գործընկերներին համոզել, որ «երկկողմ հարաբերությունների իրավիճակի ցանկացած հրապարակային քննարկում կարող է միայն քաղաքականացնել իրադրությունը, բերել նոր լուրջ փոխադարձ հարձակումների, ինչը չի նպաստի …

կարդալ ավելին

Մոսկվան սպասում է նախարարներին

25.01.2007

Հունվարի 23-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումով Մոսկվայում կվերսկսվի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացը: Օբյեկտիվ պատճառներով առանձնապես հույսեր չկային, որ բանակցությունները կվերսկսվեն. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, թե նախընտրական շրջանում ղարաբաղյան թեմայի շահարկումից խուսափելու նպատակով բանակցությունները որոշ ժամանակով դուրս կբերվեն ինտենսիվ հարթությունից: Դիվանագիտական լեզվով ասած՝ սա նշանակում է, …

կարդալ ավելին

Իսկ ո՞վ ասաց, որ հայերն են

25.01.2007

«Day.az» լրատվական գործակալությունը երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ հայկական հատուկ ծառայությունները երեկ գիշերը կոտրել էին Ադրբեջանի հանրային հեռուստատեսության ինտերնետային կայքը: Կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որով ադրբեջանական հատուկ ծառայություններին ոչ պաշտոնական նախազգուշացում եւ պահանջ է ներկայացվում` կասեցնել հայկական պաշտոնական կայքերի գրոհումը: «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանն «Արմենպրեսին» հաղորդել է, որ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության կայքում …

կարդալ ավելին

Իսրայելն օգնում է Պաղեստինին

21.01.2007

Երեկ Իսրայելը, որպես ֆինանսական օգնություն, 100 մլն դոլար է ուղարկել Պաղեստինյան ազգային ինքնավարությանը: Սա Իսրայելի կողմից դրամական միջոցների առաջին փոխանցումն է պաղեստինցիներին այն պահից, երբ ինքնավարությունում իշխանության եկան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները: Այս որոշումը պաղեստինյան արմատական խմբավորումների հետ դիմակայությունում Իսրայելի կառավարության ռազմավարության բաղկացուցիչ մասն է: Միջոցները նախատեսված են մարդասիրական օգնություն ցույց տալու եւ Մահմուդ Աբասի գվարդիան …

կարդալ ավելին

Մերկելն առաջարկել է ազատազրկել

21.01.2007

Իտալական «La Repubblica» թերթի վկայությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Եվրամիության ողջ տարածքում ազատազրկում սահմանել հրեաների ողջակիզումը հերքելու համար: Սակայն ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես` Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Դանիան եւ Շվեդիան, գտնում են, որ միասնական պատժի սահմանումը ԵՄ-ում կհանգեցնի խոսքի ազատության սահմանափակման:

կարդալ ավելին

Սեւանը մեղադրվում է

21.01.2007

Կիպրահայ Բենոն Սեւանին, ով գլխավորել է ՄԱԿ-ի «Նավթ` պարենի դիմաց» ծրագիրն Իրաքում, կաշառակերության մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ում: Ամերիկացի դատախազները պնդում են, որ 69-ամյա Սեւանը, որն այժմ բնակվում է իր ծննդավայր Կիպրոսում, 160 հազար դոլար կաշառք է վերցրել 64-միլիարդանոց ծրագիրն իրականացնելիս: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, մեղադրանք է ներկայացվել նաեւ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի փեսա Էֆրաիմ …

կարդալ ավելին

Զգոն եղեք

21.01.2007

Ռուսաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, թե արտաքին աղբյուրներից տեղեկություններ են ստացել հասարակական տրանսպորտում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին: Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը բոլոր քաղաքացիներին եւ պաշտոնյաներին զգոնության կոչ է արել: Նա կարգադրել է որոնողական եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել:

կարդալ ավելին