Իտալական «La Repubblica» թերթի վկայությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Եվրամիության ողջ տարածքում ազատազրկում սահմանել հրեաների ողջակիզումը հերքելու համար: Սակայն ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես` Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Դանիան եւ Շվեդիան, գտնում են, որ միասնական պատժի սահմանումը ԵՄ-ում կհանգեցնի խոսքի ազատության սահմանափակման: