Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն հայտարարել է, թե Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության նախագծի իրականացումը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի Ախալքալաքի շրջանին եւ ամբողջ տարածաշրջանին: Նա նաեւ ասել է, թե երկաթուղու շինարարությանը բացասաբար վերաբերվող ջավախեցիների տագնապներն անհիմն են: «Այդ նախագիծը նշանակում է, որ Ախալքալաքում ներդրվելու է մոտ 300 միլիոն դոլար, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի տարածաշրջանին,- ըստ «Նովոստի-Վրաստանի», ասել է նա ու հավելել,- խոսքն առաջին հերթին վերաբերում է տարածաշրջանի եւ Թբիլիսիի միջեւ հաղորդակցության ուղիների վերականգնմանը»: