Բուշի որոշումը սխալ էր

26/01/2007

«Արմենպրեսի» փոխանցմամբ, Ճապոնիայի պաշտպանության նախարար Ֆումիո Կյուման հայտարարել է, որ Իրաքում պատերազմ սկսելու ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի որոշումը սխալ էր: «Կարծում եմ, որ նախագահ Բուշը նման որոշում է ընդունել մի իրադրությունում, երբ իբր հայտնի դարձավ Իրաքում միջուկային զենքի առկայության մասին, բայց այդ որոշումը սխալ էր»,- երեկ հայտարարել է Կյուման:

Նշենք, որ Ճապոնիան պաշտպանել է Իրաք կոալիցիայի զորքեր մտցնելը եւ 650 զինծառայողներից բաղկացած զորակազմ է ուղարկել հարավիրաքյան Էս Սամավա քաղաք՝ վերականգնելու ավերված ենթակառուցվածքը: