Զգոն եղեք

21/01/2007

Ռուսաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, թե արտաքին աղբյուրներից տեղեկություններ են ստացել հասարակական տրանսպորտում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին: Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը բոլոր քաղաքացիներին եւ պաշտոնյաներին զգոնության կոչ է արել: Նա կարգադրել է որոնողական եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել: