աշխարհ

Որոշել են

22.12.2006

ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունները կկայանան 2008 թվականի մարտի 9-ին: Այդ մասին այսօր հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Վեշնյակովը՝ ավելացնելով, որ ընտրարշավը կսկսվի դեկտեմբերի սկզբին: Սահմանադրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը վերընտրվելու իրավունք չունի: «Ֆրանսպրեսը» գրում է, որ ընտրություններից առաջ Պուտինը կհայտարարի իր նախընտրած ժառանգորդի անունը, որը «կհաղթի մեծ առավելությամբ»:

կարդալ ավելին

Վրաստանի հույսն ադրբեջանական գազն է

22.12.2006

«Վրաստանը չի վճարելու գազի դիմաց քաղաքական գինը, որն առաջարկում է «Գազպրոմը»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ռուսական կողմը բարձրացրեց գազի գինը եւ դա բացատրեց շուկայական սկզբունքներով, սակայն վստահեցնում եմ բոլորին, որ առաջարկվող գինը (1000խմ դիմաց` 230 դոլար) որեւէ ընդհանուր բան չունի տնտեսագիտական հաշվարկների հետ: Դա քաղաքական գին է»,- ասել է նա: …

կարդալ ավելին

Պրոբլեմներ՝ ֆրանսերենից

22.12.2006

ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար, հարավկորեացի Պան Գի Մունը երդման արարողության ժամանակ չի կարողացել պատասխանել ֆրանսերեն լեզվով հնչած մի հարցի։ Բայց, հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ի աշխատանքային լեզուները համարվում են անգլերենն ու ֆրանսերենը, այդ պատճառով գլխավոր քարտուղարը պարտավոր էր ազատ տիրապետել այդ երկու լեզուներին։ Մամլո ասուլիսի ժամանակ կանադացի լրագրողը հարց է տվել Պան Գի Մունին, թե …

կարդալ ավելին

Նոր շուկաներ` վրացական ցիտրուսի համար

16.12.2006

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի գյուղատնտեսության զարգացման համար նոր փուլ է սկսվել: Այժմ երկրի ագրոարդյունաբերական համալիրը միեւնույն հաջողությամբ պետք է աշխատի արտասահմանյան բոլոր շուկաների համար, այդ թվում՝ չինական եւ ավստրալական: Սահակաշվիլին չի բացառել ՌԴ-ի հետ համագործակցությունը, սակայն նշել է, որ «անցել են այն ժամանակները, երբ ռուսական սահմանի վրա ապրանքները պարզապես բեռնում էին …

կարդալ ավելին

Վերականգնեցին

13.12.2006

Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը երեկվա արտահերթ նիստի ժամանակ որոշել է վերականգնել ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը: Day.az-ի փոխանցմամբ՝ ANS-ի հեռարձակումը վերականգնվելու է այսօր: Հիշեցնենք, որ ANS հեռուստաալիքը եւ ANS CM ռադիոկայանը եթերից զրկվել էին նոյեմբերի վերջին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ: Իսկ Հայաստանում երեկ դարձյալ որոշ ժամանակով դադարեցվել է «Ազատություն» …

կարդալ ավելին

Սկանդալ հին աշխարհում

13.12.2006

Բրյուսելում տեղի ունեցած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստն անցած երեքշաբթի նշանավորվեց սկանդալով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կազմակերպության անդամներին կոչ արեց հետեւել բազային սկզբունքներին, հանուն որոնց էլ հենց ստեղծվել է ԵԱՀԿ-ն: «Հակառակ դեպքում մնում է ընդամենը օրինականացնել ԵԱՀԿ-ի վերածվելը մարդասիրական կազմակերպության: Այդ դեպքում մեր երկրները կորոշեն` մտնե՞լ, թե՞ չմտնել այդ կազմակերպության մեջ»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը: Նախարարի նախազգուշացումը …

կարդալ ավելին

Ըմբոստ ուսանողները

13.12.2006

Իրանցի ուսանողների մի խումբ երեկ խափանել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը Ամիր Կաբիր համալսարանում: «Մահ բռնապետին» կոչերով մի քանի ուսանողներ փորձել են կոտրել պետական հեռուստաընկերության տեսախցիկները, սակայն նախագահին աջակցող ուսանողները հարձակում են գործել ըմբոստների վրա՝ բղավելով «Մենք Ահմադինեջադի կողմից ենք»։

կարդալ ավելին

«Հրաշագործ» բռնապետը մահացավ

13.12.2006

Դեկտեմբերի 10-ին Սանտյագոյի ռազմական հոսպիտալում 91 տարեկան հասակում մահացավ պատմության ամենահակասական դեմքերից մեկը` Չիլիի նախկին բռնապետ Ավգուստո Պինոչետը: Վերջինիս հուղարկավորությունը տեղի կունենա այսօր` առանց պետական հարգանքի: Պինոչետի մահից հետո Սանտյագոյի փողոցներում նրա հակառակորդները զանգվածային անկարգություններ էին սկսել: Բռնապետի վախճանի լուրը հակասական արձագանքների արժանացավ ինչպես Չիլիում, այնպես էլ` ողջ աշխարհում: Պինոչետը ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկավ …

կարդալ ավելին

Ո՞վ է սպանել Լիտվինենկոյին

13.12.2006

Նիժնի Տագիլի գաղութի բանտարկյալ Միխայիլ Տրեպաշկինը բրիտանական «The Sunday Telegraph» թերթին տեղեկատվություն է հաղորդել Ալեքսանդր Լիտվինենկոյի գործի առթիվ։ Բանտարկյալի հաղորդագրությունը փոխանցվել է միջնորդի միջոցով։ Բանտարկյալի ցուցմունքում ասված է, թե «Լիտվինենկոյին թունավորել է Դաշնային հետախուզական վարչության ներկայիս գնդապետը»։ Ըստ Տրեպաշկինի՝ դա հենց Հատուկ ծառայությունների այն աշխատակիցն է, ով 1998թ. նոյեմբերի 18-ին Լիտվինենկոյի հետ մամլո ասուլիսի ժամանակ …

կարդալ ավելին

Բանտից փախել է Սադամի զարմիկը

13.12.2006

Իրաքի հյուսիսում Մոսուլ քաղաքից 70կմ հեռավորության վրա գտնվող բանտից փախել է Սադամ Հուսեյնի զարմիկը՝ Այման Հուսեյնը։ Նա մեղադրվում է իրաքյան ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու եւ անօրեն ճանապարհով զենքեր պահելու մեջ։ Հարկ է նշել, որ Ա. Հուսեյնին դատապարտել էին ցմահ ազատազրկման։ Իրաքի ԱԳՆ-ն հաստատել է Ա. Հուսեյնի փախուստի մասին լուրը։ Նախնական տվյալներով՝ փախուստն իրականացվել է պահակներից մեկի …

կարդալ ավելին

Ֆիլմ՝ Լիտվինենկոյի մասին

13.12.2006

Բրիտանական 4-րդ հեռուստաալիքը «ռուս լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման մասին» հեռուստասերիալ նկարահանելու պատվեր է ստացել։ Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր է նշանակվել Պյոտր Կոսմինսկին, ով հայտնի է իր «Պատերազմն ու նախագիծը» ֆիլմով (ֆիլմը պատմում է «նոր լեյբորիստների» մասին՝ նկատի ունենալով Թոնի Բլեերին եւ իր դաշնակիցներին)։ Ֆիլմի նպատակն է` հնարավոր տարբերակներ գտնել, թե ով, ինչպես եւ ինչու թունավորեց …

կարդալ ավելին

Համատեղ մարտական պատրաստություն

13.12.2006

ՌԴ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2007-ի երկկողմ համագործակցության ծրագիր: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Գրիցենկոն եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ա.Գրիցենկոյի խոսքերով, 2007թ. երկկողմ միջոցառումների թիվը կավելանա 2006-ի համեմատ: Նա ընդգծել է, որ 2 երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցությունն առաջընթաց է ապրում: Ս. Իվանովն իր հերթին նշել …

կարդալ ավելին

Խոսել է Թուրքիայի դեմ

13.12.2006

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլենբերգը Ներկայացուցիչների պալատում հրապարակել է հայտարարություն, որով Թուրքիային կոչ է արվում փոփոխության ենթարկել իր քաղաքականությունը՝ հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով։ «Հորդորում եմ Թուրքիային հարգել իր ստանձնած պարտավորությունները եւ Եվրամիությանն անդամակցելու նպատակով իրականացնել տնտեսական, տարածաշրջանային ու քաղաքական բարենորոգումներ»,- ասված է հայտարարության մեջ։ Նոլենբերգը հիշեցնում է, որ …

կարդալ ավելին

1,26 մլրդ` Ադրբեջանին

13.12.2006

Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը հաստատել է Ադրբեջանի հետ 2007-2010թթ. համագործակցության նոր ռազմավարությունը: Վերջինս նախատեսում է Ադրբեջանին ընդհանուր գումարով 1,26 մլրդ դոլարի վարկ տրամադրել: Դրանք կտրամադրվեն Միջազգային զարգացման ընկերակցության կողմից` արտոնյալ պայմաններով եւ Միջազգային ֆինանսական ընկերակցության կողմից` մասնավոր բիզնեսի զարգացման նպատակով ներդրումային նախագծերի իրականացման համար: Համաշխարհային բանկի` Ադրբեջանի, Վրաստանի եւ ՀՀ-ի գծով ծրագրերի կոորդինատոր Դոննա Դոուսետ-Կոյրոլոյի …

կարդալ ավելին

Պատճառահետեւանքային կապ

10.12.2006

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովն ԱՀՊ եւ Բալթյան երկրների ազգային ԶԼՄ-ների 1-ին ֆորումին հաղորդեց ՌԴ-ի՝ այլ երկրների հետ միջպետական փոխհարաբերությունների կառուցման սկզբունքների մասին: Պարզվում է՝ այդ գործում Մոսկվան որպես անկյունաքար է դիտում շուկայական տնտեսության սկզբունքը: «Մենք առեւտուր ենք անում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ հիմնվելով շուկայական սկզբունքների վրա, եւ շարունակելու ենք դա …

կարդալ ավելին

Կսառեցնե՞ն

10.12.2006

Լրատվական որոշ գործակալություններ երեկ, վկայակոչելով Եվրամիության անանուն պաշտոնյաներին, տեղեկացնում էին, որ ուշ երեկոյան սպասվում էր, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի մասնակիորեն սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ: Երկու օր առաջ Եվրամիությունը հայտարարեց, թե դադարեցնում է բանակցություններն Անկարայի հետ, որոնց նպատակն էր վերացնել կիպրոսյան նավերի` թուրքական նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: Եվրամիության հետ ստորագրված մաքսային պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավոր է բացել …

կարդալ ավելին

Օգտակար հանդիպում

08.12.2006

Լոնդոնում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օգտակար է որակել նախօրեին Մինսկում կայացած հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք հնարավորություն ունեցանք Ռուսաստանի նախագահի հետ դիտարկել վրաց-ռուսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը եւ խնդիրները»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի` ասել է Վրաստանի նախագահը: «Կովկասպրեսի» փոխանցմամբ էլ՝ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ վրաց-ռուսական հարաբերությունները հասել են մի կետի, երբ դրանց հետագա վատթարացումը …

կարդալ ավելին

Եռակողմ համագործակցություն

08.12.2006

Բելառուսի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները հնարավոր են համարում արդեն մոտ ժամանակներս ինտենսիվացնել եռակողմ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: «Ավելի վաղ մենք պայմանավորվել ենք, որ Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ կքննարկենք էներգետիկական այն համալիր հիմնախնդիրները, որոնք վերաբերում են մեր պետությունների էներգետիկական անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի երեկոյան Մինսկում Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Վիկտոր Յուշչենկոյի եւ …

կարդալ ավելին

Բնական գազի գները շարունակում են աճել

08.12.2006

Ռուսաստանյան գազի առաքումների թեման դեռեւս մնում է գլխավորը համաշխարհային առաջատար ԶԼՄ-ներում: Այնինչ, դեռեւս բոլորը չեն հասցրել պայմանավորվել ռուսաստանյան մենատեր «Գազպրոմի» հետ «երկնագույն վառելիքի» գնի մասին: Իսկ ինքը՝ մենատերը տարեցտարի բարձրացնում է բնական գազի գինը ոչ միայն հեռավոր արտերկրների, այլեւ նախկին սովետական տարածքի իր երբեմնի ռազմավարական գործընկերների համար: «Գազպրոմ» ընկերությունը 2007թ. պատրաստվում է Եվրոպային գազ վաճառել …

կարդալ ավելին

«Գնում է – չի գնում …գնում է»

28.11.2006

Անցած շաբաթվա վերջին ավարտվեց երիցուկի թերթիկներով (սուրճի մրուրով, խաղաթղթերով եւ այլն) գուշակությունը, թե արդյո՞ք նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՀՊ երկրների գագաթաժողովին: Հանդիսավոր կերպով նշելով հաղթական «վարդերի հեղափոխության» երրորդ տարելիցը` նախագահը լրագրողներին հայտարարեց, որ ուշադրության կարժանացնի ԱՊՀ երկրների նախագահների մինսկյան հանդիպումը: Ընդ որում` նա ընդգծեց, որ իր ուղեւորության գլխավոր խնդիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի …

կարդալ ավելին