աշխարհ

Լաստանավը վերակառուցվում է

28.11.2006

Կովկաս-Փոթի երթուղով լաստանցարանի մշտական շահագործումը կսկսվի 2007թ. փետրվարին: Ինչպես հաղորդել են Հյուսիսային Կովկասի երկաթուղու մամլո ծառայությունից, այս ուղեգծում շահագործման համար նախատեսված լաստանավը վերակառուցվում եւ վերասարքավորվում Է: «Ներկայումս լաստանցարանի համար օգտագործվում Է միայն Ազովի հավաքակազմը: Կառուցման փուլում Է Սեւ ծովի հավաքակազմը, որը նախատեսվում Է օգտագործել Վրաստան բեռնափոխադրումներ կատարելու համար»,- նշել է մամլո ծառայության ներկայացուցիչը: Նա նաեւ …

կարդալ ավելին

Ամերիկյան ֆիլմը կարող է արգելվել ԱՊՀ-ում

28.11.2006

Մայքլ Մուրի հայտնի վավերագրական ֆիլմից հետո ԱՄՆ-ում երկար ժամանակ վավերագրական բլոկբաստերների մասին մոռացել էին: Կինոքննադատները Մուրի հաջողությունը պայմանավորում էին նրա՝ ուլտրա-քաղաքական, սուպերէգոցենտրիկ եւ հիպեր-իրականության (գիտեմ, բարդ բառեր են, բայց իմը չեն, կինոքննադատներինն են) եզակի համատեղումով: Այժմ ԱՄՆ էկրաններին հաջողությամբ մեկնարկել է «Բորատ» ֆիլմը, որը ոչ վավերագրական է, ոչ էլ գեղարվեստական: Սա ուղղակի Մուրի ֆիլմի կոմերցիալիզացված, …

կարդալ ավելին

Լիտվինենկոն մահացավ

27.11.2006

Հինգշաբթի երեկոյան հիվանդանոցում մահացավ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, փոխգնդապետ, 43-ամյա Ալեքսանդր Լիտվինենկոն: Նրան թունավորել էին անհայտ ծագման թույնով: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2000թ. ընտանիքով հեռացել էր Ռուսաստանից, ուր նրա դեմ երեք քրեական գործ էր հարուցված: Նա համարվում էր ռուսաստանցի վտարանդի Բորիս Բերեզովսկու ամենամտերիմ մարդկանցից մեկը: 2006թ. Մեծ Բրիտանիան նրան քաղաքացիություն էր շնորհել: Միջազգային մամուլի …

կարդալ ավելին

Վթար գազատարում

27.11.2006

Երեկ առավոտյան վթար է տեղի ունեցել Մոզդոկ-Թբիլիսի գազատարում, սակայն Հարավային Կովկասի սպառողների անխափան գազամատակարարումը կշարունակվի այլ խողովակաշարով: Մոզդոկի շրջանի դատախազ Իվան Զուեւն ասել է, թե խողովակը պայթել է ժանգոտվածության պատճառով, եւ ահաբեկչության որեւէ ապացույց չկա: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, վթարի պատճառների վերացման համար կպահանջվի երկու օր, սակայն Հարավային Կովկասի սպառողների գազամատակարարումը կշարունակվի մեկ այլ՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր …

կարդալ ավելին

Սպանություն Մոսկվայում

24.11.2006

Նախօրեին Մոսկվայում սպանվել է «Սպեցսետստրոյբանկի» վարչության փոխնախագահ Կոնստանտին Մեշչերյակովը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին սպանվել էր Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովը, իսկ մեկ ամիս անց՝ «Վնեշտորգբանկի» բաժանմունքներից մեկի ղեկավար Ալեքսանդր Պլոխինը: Ըստ «Նովոստիի», Մոսկվայում հերթական բանկիրի սպանությունը ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը համարել է իրավապահ մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի հետեւանք:

կարդալ ավելին

Վարչապետը կգնա Ադրբեջան

24.11.2006

«Trend» գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նոյեմբերի 30-ին կայցելի Ադրբեջան: Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբերիձեն տեղեկացրել է, թե այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպում կունենա Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Ակնկալվում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

կարդալ ավելին

Դավաճան ՆԱՏՕ-ն

24.11.2006

Ըստ «Կովկասպրեսի», Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մեղադրել է Վրաստանին եւ Ուկրաինային դավաճանելու մեջ: Նա հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող այդ երկրները հիասթափված են ՆԱՏՕ-ի ղեկավարության առավել քան զուսպ դիրքորոշումից: «Նրանք ՆԱՏՕ-ի զսպվածությունն ընկալում են որպես քաղաքական խաղ՝ իրենց շահերի հաշվին, եւ եթե մենք շարունակենք մնալ այդքան անվճռական, կկորցնենք միլիոնավոր մարդկանց, ես նույնիսկ …

կարդալ ավելին

«Ամերիկյան հասարակությունը դեպրեսիայի մեջ է»,- ասում են հոգեբանները

24.11.2006

Ամերիկյան հեռուստաընկերություններն այժմ սրտի թրթիռով են կարդում սոցհարցումների արդյունքները: Խոսքը երեք հիմնական, մրցակից եւ համապետական հեռուստաալիքների` CBS-ի, ABC-ի եւ NBS-ի մասին է: Այս երեք մեգակորպորացիաներն են իրար միջեւ բաժանում հեռուստալսարանի մեծ մասը: Ամերիկյան հեռուստաէկրանը 100%-ով կոմերցիոն է: Այսինքն, բոլորը պայքարում են հեռուստադիտողի համար: Երեկոյան պրայմ-թայմի, այսինքն՝ պիկ ժամի հիմնական «խաղացողները» շոուներն ու սերիալներն են: Եվ …

կարդալ ավելին

Օքրուաշվիլին կրկին հրաժարական տվեց

21.11.2006

Երեկ Վրաստանի Էներգետիկայի նախարար Իրակլի Օքրուաշվիլին հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Օքրուաշվիլին հրաժարվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվել էկոնոմիկայի նախարար: Իր հրաժարականի դրդապատճառներն Օքրուաշվիլին չի մեկնաբանել: Սակայն խոստացել է մամուլի ասուլիս հրավիրել եւ բացատրել իր այս քայլը:

կարդալ ավելին

Կարիք չկա

21.11.2006

Քաղաքական գործիչն էլ է մարդ, իհարկե: Եվ ինչպես ցանկացած մարդ, նա եւս ոչ ճիշտ վարքագիծ դրսեւորելու իրավունք ունի: Բայց նա այդ ոչ ճիշտ վարքագծի համար ստիպված է իր պաշտոնին համապատասխան գին վճարել: Եվ այդ գինը նրա ունեցած ամենաթանկ բանը՝ ժողովրդի վստահությունը կորցնելն է: Այն ժողովրդի, որի շնորհիվ, ինչպես հայտնի է, «ուժեղ է ցանկացած իշխանություն»: Այս …

կարդալ ավելին

Առաջին կին խոսնակը

21.11.2006

Ինչպես եւ կանխատեսվում էր, նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Նենսի Փելոսին: Նա կին առաջին կոնգրեսականն է, ով զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար է ընտրվել Սթենլի Հոյերը: Վերոնշյալ երկու անձինք էլ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ են:

կարդալ ավելին

Դադարեցրեք

18.11.2006

Ըստ թուրքական «Չիհան» գործակալության, Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները, եթե մինչեւ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովն այդ երկիրն իր նավահանգիստները չբացի կիպրոսյան նավերի համար: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրապարակած զեկույցում Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել մինչեւ դեկտեմբերի կեսերը Կիպրոսի առջեւ բացել իր նավահանգիստները եւ օդանավակայանները: Այդ ժամանակ հանդիպելու …

կարդալ ավելին

Պատերազմ է նախապատրաստում

18.11.2006

«Ռուսաստանը Վրաստանի տարածքում պատերազմ է նախապատրաստում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: «Նրանք մեզ մեղադրում են, թե մենք իբր մտադիր ենք ռազմական գործողություններ սկսել, բայց Ռուսաստանի վերջին հայտարարություններն ու գործողությունները մեզ հանգեցնում են հետեւության, որ իրականում հենց Մոսկվան է պատերազմ նախապատրաստում»,- «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի վարչապետը: Որպես Ռուսաստանի կողմից ռազմական պատրաստությունների վառ ապացույց, Նողաիդելին …

կարդալ ավելին

Անօգուտ եւ անարդար

18.11.2006

«Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, թե նախօրեին Հարավային Օսիայում անցկացված հանրաքվեն «ժամանակավրեպ էր, անօգուտ եւ անարդար»: Դեւիսն ասել է նաեւ, թե քվեարկությունը որեւէ ձեւով չնպաստեց Հարավային Օսիայի շուրջ տիրող իրավիճակի խաղաղ քաղաքական կարգավորման որոնմանը: Ըստ նրա, հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից: «Հանգամանքները, որոնցում անցկացվում էր հանրաքվեն, եւ հատկապես …

կարդալ ավելին

Կրկնակի ընտրություններ՝ չճանաչված երկրում

18.11.2006

Անցյալ կիրակի Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունում տեղի ունեցան դե ֆակտո նախագահի ընտրություններ եւ միաժամանակ` ինքնորոշման հանրաքվե: Ե՛վ ընտրությունները, եւ՛ հանրաքվեն «կրկնակի» ստացվեցին: Հարավային Օսիայի ներկայիս դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոյտայի կողմնակիցները քվեարկեցին նրա օգտին, նրա ձեւական հակառակորդների եւ Հարավային Օսիայի անկախության օգտին: «Օսերի փրկության միության» կազմակերպած այլընտրանքային ընտրություններին մասնակցում էին Կոկոյտայի ընդդիմախոսները՝ հիմնականում՝ վրացի բնակչությունը …

կարդալ ավելին

Բուշի «փուշը» թողեց. նա դիմեց պապային

18.11.2006

Նախագահ Բուշը հայտնվել է հանրապետականների քննադատության թիրախում: Պարտված հանրապետականներն ասում են. «Եթե պաշտպանության նախարար Ռամսֆելդի պաշտոնաթողությունը հայտնի էր ընտրություններից երկու շաբաթ առաջ, ապա ինչո՞ւ դա չարվեց այդ ժամանակ» (Բուշն այս մասին ասել էր երկուշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ): Եթե Բուշը Ռամսֆելդին պաշտոնանկ աներ նախընտրական ընտրարշավի ընթացքում, ապա հնարավոր է, որ այդ քայլով հանրապետականները եւ անձամբ …

կարդալ ավելին

Ելցինի համար

17.11.2006

«Նովոստին» տեղեկացնում է, որ Ռուսաստանի 2007թ. բյուջեում 2 միլիոն 800 հազար ռուբլի (մոտ 105 հազար դոլար) է նախատեսված երկրի նախկին նախագահ Բորիս Ելցինի ծախսերը հոգալու համար: 2001թ. փետրվարի 15-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել հատուկ օրենք լիազորություններն ավարտած նախագահի իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքների մասին: Նախկին նախագահին պետությունը պահակախումբ է հատկացնում: Նա ունի կյանքի եւ …

կարդալ ավելին

Գերմանացիները դեմ են

17.11.2006

Ըստ «DPA»-ի, գերմանացիների մեծամասնությունը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: ZDF TV հեռուստակայանի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, հարցվածների 61%-ը դեմ է Թուրքիայի անդամակցությանը, 33%-ը՝ կողմ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկում է Թուրքիային շնորհել ոչ թե Եվրամիության լիիրավ անդամի, այլ արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ: Ի դեպ, Գերմանիայի 82 միլիոն բնակիչներից 2 միլիոն 800 հազարը թուրք է:

կարդալ ավելին

Ի՞նչ է սպասում Ամերիկային

17.11.2006

Ուղիղ կեսօրին, Վիրջինիա նահանգում Սենատի հանրապետական թեկնածու Ջորջ Ալենն ընդունեց իր պարտությունը: Հանրապետականների այս պարտությունը չափազանց ցավոտ էր եւ խորհրդանշական: Ջորջ Ալենի հաղթանակին գրեթե ոչ ոք չէր կասկածում: Նա համարվում էր 2008թ. նախագահի ընտրության ամենաուժեղ թեկնածուներից մեկը: Այժմ հանրապետականի ամենաուժեղ «նախագահացուն» պարտված է: Այսպիսով, առաջին անգամ 1994 թվականից ի վեր, դեմոկրատները մեծամասնություն են կազմում եւ …

կարդալ ավելին

Քննարկում են

17.11.2006

Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է քննարկել ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարության հարցը: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ գտնում են, որ ԱՊՀ-ի կազմում մնալն այլեւս աննպատակահարմար է, սակայն «Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցությունը հակառակ կարծիքի է: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները համոզված են, որ ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը չի կարելի արհեստականորեն արագացնել եւ պետք է սպասել այնպիսի պահի, …

կարդալ ավելին