Դավաճան ՆԱՏՕ-ն

24/11/2006

Ըստ «Կովկասպրեսի», Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մեղադրել է Վրաստանին եւ Ուկրաինային դավաճանելու մեջ: Նա հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող այդ երկրները հիասթափված են ՆԱՏՕ-ի ղեկավարության առավել քան զուսպ դիրքորոշումից: «Նրանք ՆԱՏՕ-ի զսպվածությունն ընկալում են որպես քաղաքական խաղ՝ իրենց շահերի հաշվին, եւ եթե մենք շարունակենք մնալ այդքան անվճռական, կկորցնենք միլիոնավոր մարդկանց, ես նույնիսկ կասեի՝ կդավաճանենք նրանց»,- ասել է Լիտվայի նախագահը: