Կովկաս-Փոթի երթուղով լաստանցարանի մշտական շահագործումը կսկսվի 2007թ. փետրվարին: Ինչպես հաղորդել են Հյուսիսային Կովկասի երկաթուղու մամլո ծառայությունից, այս ուղեգծում շահագործման համար նախատեսված լաստանավը վերակառուցվում եւ վերասարքավորվում Է: «Ներկայումս լաստանցարանի համար օգտագործվում Է միայն Ազովի հավաքակազմը: Կառուցման փուլում Է Սեւ ծովի հավաքակազմը, որը նախատեսվում Է օգտագործել Վրաստան բեռնափոխադրումներ կատարելու համար»,- նշել է մամլո ծառայության ներկայացուցիչը: Նա նաեւ ասել Է, որ ապագայում բացառված չԷ Կովկաս նավահանգստից Սամսուն (Թուրքիա) լաստանավային ուղեգծի գործարկման հնարավորությունը: