Գերմանացիները դեմ են

17/11/2006

Ըստ «DPA»-ի, գերմանացիների մեծամասնությունը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: ZDF TV հեռուստակայանի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, հարցվածների 61%-ը դեմ է Թուրքիայի անդամակցությանը, 33%-ը՝ կողմ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկում է Թուրքիային շնորհել ոչ թե Եվրամիության լիիրավ անդամի, այլ արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ: Ի դեպ, Գերմանիայի 82 միլիոն բնակիչներից 2 միլիոն 800 հազարը թուրք է: