Ըստ թուրքական «Չիհան» գործակալության, Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները, եթե մինչեւ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովն այդ երկիրն իր նավահանգիստները չբացի կիպրոսյան նավերի համար: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրապարակած զեկույցում Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել մինչեւ դեկտեմբերի կեսերը Կիպրոսի առջեւ բացել իր նավահանգիստները եւ օդանավակայանները: Այդ ժամանակ հանդիպելու են ԵՄ երկրների ղեկավարները: