աշխարհ

Բարեւներ նախանձելի նախագահին

25.10.2006

Նախորդ շաբաթ միջուկային զենքի չտարածման, Իրանի եւ այլ հարցերի մասին Մոսկվայում Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ բանակցությունների ավարտից հետո, երբ բարձրախոսներն արդեն անջատված են եղել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Իսրայելի նախագահ Մոշե Կացավի հետ կապված պատմությանը: Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահին այդ երկրի իրավապահ մարմինները մեղադրում են նախագահի աշխատակազմի 10 աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ …

կարդալ ավելին

Ուզում եմ վրացի լինել …

25.10.2006

Ռուս-վրացական միջպետական ճգնաժամը կանխատեսելի հետեւանքների հետ մեկտեղ հանգեցրել է նաեւ անկանխատեսելի հետեւանքների: Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում եւ Պետերբուրգում, հայտնվել են մի խումբ երիտասարդ մարդիկ` բաճկոններին «Ես վրացի եմ» մակագրությամբ: «Սա բողոքի նշան է վրացիներին ճնշելու դեմ»,- ասում են միանգամայն սլավոնական արտաքին ունեցող մարդիկ: Նույն Պետերբուրգում մի քանի երիտասարդներ որոշել են իրենց ազգանունների վերջավորությունները պաշտոնապես փոխել ավանդական …

կարդալ ավելին

Ռուսները ծովային շրջափակման մեջ են առել Փոթին

22.10.2006

«Մոսկվա» հրթիռային հածանավը, «Ազով» եւ «Ցեզար Կունիկով» դեսանտային նավերը, «Պիտլիվիյ» պարեկային մոտորանավը ռուսաստանյան Սեւծովյան ռազմական նավակազմի նավերն են, որոնք արդեն մոտ երկու շաբաթ զորաշարժեր են անցկացնում Վրաստանի տարածքային ջրերի՝ Փոթիի մոտ: Դեպք է գրանցվել, երբ նրանք անօրինականորեն անցել են Վրաստանի ծովային սահմանը: Ավելին, ռուսաստանյան ռազմական նավերը գործնականում շրջափակման մեջ են առել Փոթի նավահանգիստը, կանգնեցնելով նավերին …

կարդալ ավելին

Ճանաչեք մեզ

21.10.2006

«Ինտերֆաքսի»ի փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանը հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով երեկ դիմել է Ռուսաստանի նախագահին եւ խորհրդարանին: Աբխազիայի խորհրդարանի ընդունած որոշման մեջ նշված է. «Դիմել Ռուսաստանի նախագահին, Դաշնային ժողովի Պետական դումային եւ Դաշնության խորհրդին՝ ճանաչել Աբխազիայի Հանրապետության անկախությունը եւ ՌԴ-ի ու Աբխազիայի Հանրապետության միջեւ հաստատել ասոցիացված հարաբերություններ»: Աբխազիայի իշխանությունները պնդում են, թե հանրությունն է խորհրդարանին հորդորել դիմել …

կարդալ ավելին

Համոզմունքները չեն կարող քրեականացվել

21.10.2006

«Արդյո՞ք օսմանյան թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին 1915 թվականին,- երեկ գրել է ամերիկյան հեղինակավոր «Բոստոն գլոբ» թերթը եւ հավելել,- զգույշ եղեք, որոշ տեղերում այս հարցի սխալ պատասխանի համար ձեզ կարող են ձերբակալել»: Թերթը փաստել է, որ մինչ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանցագործություն է համարվում Թուրքիայում, դրա հերքումը կարող է շուտով հանցանք դառնալ Ֆրանսիայում: «Ֆրանսիական օրինագիծը նպատակ …

կարդալ ավելին

Ստորագրել է

21.10.2006

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը նախօրեին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ահաբեկչության դեմ մղվող պայքարի ընթացքում ձերբակալված կասկածյալներին դատել ռազմական դատարաններում: Օրենքը կասկածյալներին զրկում է մարդու որոշ իրավունքներից եւ թույլ է տալիս նրանց նկատմամբ կիրառել հարցաքննության կոպիտ միջոցներ: «Այս օրենքը կօգնի, որպեսզի արդարադատության առջեւ կանգնեն նրանք, ովքեր, մեր հետախուզության տվյալներով, կազմակերպել էին 3 հազար …

կարդալ ավելին

Գենետիկորեն փոխանցվում են

21.10.2006

Իսրայելցի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դեմքի արտահայտությունը դարերով փոխանցվում է սերնդեսերունդ: Խայֆայի համալսարանի մասնագետները պարզել են, որ երեխաները կարող են նման չլինել իրենց ծնողներին, սակայն նրանք գրեթե միատեսակ են ծիծաղում, կնճռոտում ճակատը կամ քիթը, զարմանում եւ խիստ հայացք նետում: Ամենազարմանալին այն հանգամանքն է, որ նույնիսկ կույրերը կրկնում են իրենց ծնողների դեմքի արտահայտությունը, թեեւ …

կարդալ ավելին

Ռուսաստանում գազը երկու անգամ թանկանալու է

21.10.2006

Ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի հավաստմամբ, առաջիկա 5 տարիներին Ռուսաստանում գազի գինը կարող է աճել 500 տոկոսով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վագիթ Ալեքպերովը նաեւ նշել է, թե հաջորդ տարի գազի գինը Ռուսաստանում կաճի երկու անգամ: Միեւնույն ժամանակ Ալեքպերովը հայտնել է, որ անցած տարվա ընթացքում գազի արդյունահանումը Ռուսաստանում ավելացել է 300 տոկոսով:

կարդալ ավելին

Կարս-Ախալքալաք ճյուղի կառուցումը ժամանակի պահանջ է

21.10.2006

Անցած ուրբաթ Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպումները հանգեցրին դրական արդյունքի՝ Կարս – Ախալքալաք երկաթուղու հատվածի կառուցման վերաբերյալ: Ստորագրվեց հուշագիր, ինչը նախատեսում է, որ կողմերը լրամշակեն նախագիծը եւ այն հաստատման ներկայացնեն մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Նախագծի հիմնական հարցեր են մնում վարկային …

կարդալ ավելին

«Իրանը Արեւմուտքի համար չարիք, իսկ «չարիքի հետ չեն բանակցում»

21.10.2006

«Գիտե՞ս ժամը քանիսին է իրանցու ելույթը,- զարմացած հարցնում է ամերիկացի գործընկերս,- առավոտյան ժամը 8-ին, եւ դա` այն դեպքում, երբ նա Մեծ Բրիտանիայից ժամանում է հենց նույն գիշերը»: Այսօր իրանամետ կարծիք, առավել եւս՝ զեկույց լսելը նույնիսկ գիտական շրջանակներում գրեթե մեծ իրադարձություն է: Ամերիկան «հակված է» Իրանը համարել «վատ վարք» ունեցող երկրների ցուցակի առաջատար հորիզոնականը զբաղեցնող երկիր, …

կարդալ ավելին

Անհանգիստ շարժումնե՞ր

21.10.2006

Անցյալ հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումն ավելի լուրջ աստառ ունի, քան հայկական ծագումով ընտրողների աջակցությունը կանխավ ապահովելու քաղաքական գործիչների պարզ ցանկությունը, հայկական սփյուռքի կողմից հաջող լոբբինգը կամ հայկական ողբերգության նկատմամբ ֆրանսիական հասարակության կարեկից վերաբերմունքը: Իրականում այդ որոշումը քաղաքական դաշտի ինչպես աջ, այնպես էլ ձախ քաղաքական վերնախավի մշտական անհանգստության արդյունքն է՝ ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության …

կարդալ ավելին

Մեկնարկել է Ադրբեջանի շաբաթը

18.10.2006

Երեկ Փարիզում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 60-ամյակի շրջանակներում անցկացվող Ադրբեջանի շաբաթը: Ըստ «Regnum»-ի, «Ադրբեջանը մշակույթների ու քաղաքակրթությունների կենտրոնում» նշանաբանի ներքո անցկացվող միջոցառման շրջանակներում, կբացվի Ադրբեջանին նվիրված ֆոտոցուցահանդես: Միջոցառմանը մասնակցելու նպատակով այսօր Փարիզ կմեկնի Ադրբեջանի պատվիրակությունը` նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիեւայի գլխավորությամբ:

կարդալ ավելին

Ահաբեկչություն Շրի Լանկայում

18.10.2006

Առնվազն 90 մարդ զոհվել է եւ 100-ից ավելի մարդ վիրավորվել է երեկ Շրի Լանկայում կատարված ահաբեկչության արդյունքում: Ահաբեկչի վարած մեքենան, որը բեռնված է եղել պայթուցիկով, հարվածել է ռազմական շարասյանը: Ըստ «Ռոյթերսի», վնասվել է անզեն զինվորներ տեղափոխող 15 ավտոբուսներից 13-ը: Ենթադրվում է, որ ահաբեկիչը ներկայացնում էր «Թամիլի վագրեր» ապստամբ կազմակերպությունը:

կարդալ ավելին

Չընդունված պարտություն – 2

18.10.2006

Վրաստանն իր ամբողջ հետխորհրդային պատմության ընթացքում դեռ այդպիսի դաս չէր ստացել ՄԱԿ-ի կողմից, որի բազմաթիվ որոշումները, եթե ակնհայտ «թբիլիսամետ» էլ չէին, ապա միշտ էլ բավականին լոյալ էին մի երկրի նկատմամբ, որն անկախության մի քանի տարիների ընթացքում երկու պատերազմ սկսեց սեփական ինքնավարությունների դեմ՝ արդյունքում երկուսին էլ կորցնելով, եւ որն արդեն տասը տարուց ավելի է՝ փորձում է …

կարդալ ավելին

Կներեք, ձմեռ է գալիս

18.10.2006

ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների խորհրդարանականները նախօրեին հրաժարվել են Ռուսաստանի հետ առճակատման հարցում սատարել Վրաստանին՝ հայտարարելով, թե «ձմռան շեմին պետք է ավելի շուտ տնտեսական խնդիրներ լուծել, քան քաղաքական»: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրների խորհրդարանականների՝ Քիշնեւում կայացած հանդիպմանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիրներին կոչ է արել համատեղ հայտարարություն ընդունել Մոսկվայի …

կարդալ ավելին

Նամակ Հյուսիսային Կորեային

15.10.2006

Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Հավատարիմ մնալով ՀՀ որդեգրած միջուկային զենքի չտարածման սկզբունքներին՝ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնում ԿԺԴՀ կողմից միջուկային զենքի փորձարկման առնչությամբ, քանի որ այն սպառնում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությանը, այլեւ վնասում է միջուկային զենքի չտարածման ուղղությամբ միջազգային ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ: ՀՀ …

կարդալ ավելին

Այդ որոշման համար մենք նույնպես պատասխանատվություն ենք կրում

15.10.2006

ԱՄՆ-ի հայկական համայնքը քարոզարշավ է սկսում՝ Կոնգրեսի կողմից ցեղասպանության մեղադրանքների ճանաչման առնչությամբ: Նախընտրական օրերին այդ քարոզարշավներն ավելի ինտենսիվ են դառնում: Իր հերթին Անկարայում նույնպես իրարանցում է սկսվում եւ Արտաքին գործերի նախարարության միջոցով Թուրքիան սկսում է ճնշում գործադրել Սպիտակ տան վրա: ԱԳՆ-ն բացատրում է Սպիտակ տանը Թուրքիայի հետ լավ հարաբերությունների ողջ ռազմավարական կարեւորությունը, ինչը կտուժի նման …

կարդալ ավելին

«Սիստեմատիկ ժխտման քաղաքականություն»

12.10.2006

Մարդու իրավունքների հելսինկյան միջազգային ֆեդերացիան նախօրեին հրապարակել է «Թուրքիա. սիստեմատիկ ժխտման քաղաքականություն փոքրամասնությունների նկատմամբ» վերնագրված 26 էջանոց տեղեկագիրը: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, տեղեկագրում ներկայացված են ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի կիրառած սահմանափակումների քաղաքականության իրավական հիմքերը, իշխանությունների կողմից այդ քաղաքականության մեկնաբանությունը, փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատների նկատմամբ օրենքների ի չարս գործադրման բազմաթիվ փաստերը: Տեղեկագրում …

կարդալ ավելին

Ավելի քան 18 տարվա ազատազրկում

12.10.2006

Նախօրեին թուրքական դատարանը 18 տարի 10 ամսվա եւ 20 օրվա ազատազրկման է դատապարտել դեռահասին, ով սպանել էր կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյին: Ըստ «Turkish Daily News» օրաթերթի, 16-ամյա պատանին, ում անունը դատարանը չի հայտնել, մեղավոր է ճանաչվել փետրվարի 5-ին Տրապիզոնում 60-ամյա Անդրեա Սանտորոյին հրազենով սպանելու մեջ, երբ վերջինս ծնկաչոք աղոթում էր իր եկեղեցում: Պատանու պաշտպան Մահյա …

կարդալ ավելին

Հարավային Կովկասում թափառում է Կոսովոյի ուրվականը

12.10.2006

Օրերս, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ իր մտքերն է կիսել ռուսաստանյան «Կոմերսանտ» հրատարակության էջերում: Գլխավոր եվրագործչի այդ ոչ փոքր հարցազրույցը մտորումների տեղիք է տալիս նաեւ Ղարաբաղի ճակատագրի համար: Հարցազրույցը սկսվում է Դեւիսի ցանկությամբ, որպեսզի Կոսովոյի հիմնախնդիրը հնարավորինս շուտ լուծվի: Սակայն, այդ ցանկությունն արտահայտելով, Դեւիսն անմիջապես վերապահություն է անում` «բայց, ոչ ի …

կարդալ ավելին