Գենետիկորեն փոխանցվում են

21/10/2006

Իսրայելցի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դեմքի արտահայտությունը դարերով փոխանցվում է սերնդեսերունդ: Խայֆայի համալսարանի մասնագետները պարզել են, որ երեխաները կարող են նման չլինել իրենց ծնողներին, սակայն նրանք գրեթե միատեսակ են ծիծաղում, կնճռոտում ճակատը կամ քիթը, զարմանում եւ խիստ հայացք նետում: Ամենազարմանալին այն հանգամանքն է, որ նույնիսկ կույրերը կրկնում են իրենց ծնողների դեմքի արտահայտությունը, թեեւ երբեք չեն տեսել նրանց: Իսրայելցի գիտնականները սրանից ենթադրել են, որ դեմքի արտահայտությունը եւ շարժումները ոչ թե նմանակման արդյունք են, այլ փոխանցվում են գենետիկորեն: