աշխարհ

Թուրքիան պատրաստ չէ

17.09.2006

Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը Փարիզում նախօրեին հյուրընկալվել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների հաստատությունում, որտեղ հանդես է եկել Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններին նվիրված զեկույցով: Իր ողջ զեկույցի ընթացքում Գյուլը փորձել է ցույց տալ այն բոլոր առավելությունները, որոնք ԵՄ-ն կարող է քաղել Թուրքիայի անդամակցությունից: «Թուրքիան դեռեւս պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին, սակայն իրավիճակը այլ կլինի այն բարեփոխումներից հետո, …

կարդալ ավելին

Ընդդեմ Պապի

17.09.2006

Մահմեդական աշխարհը վրդովված է իսլամի մասին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի` Գերմանիայում արած հայտարարություններից: Իսլամական տարբեր պետություններ սուր քննադատության են ենթարկել Պապին` պահանջելով ներողություն խնդրել: Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի» իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»: Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ի պատասխան հայտարարել …

կարդալ ավելին

Հրադադարը

14.09.2006

Ապաշրջափակում Սեպտեմբերի 7-ի ցերեկը տեղական Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեյրութի օդանավակայանում։ Մոտակա օրերին առաջին նավերը կընդունեն նաեւ Լիբանանի նավահանգիստները։ Իսրայելը տանում է իր ռազմական նավերը Լիբանանի ափերից եւ նրանց փոխարինում են եվրոպական երկրների ռազմածովային ուժերը։ Իտալական, հունական, ֆրանսիական եւ գերմանական նավաստիները պետք է կանխեն ծովային ճանապարհով զենքի ապօրինի ներմուծումը Լիբանան։ Միաժամանակ միջազգային …

կարդալ ավելին

Լրացավ ահաբեկչության 5-րդ տարելիցը

13.09.2006

Երեկ ամերիկացիները նշում էին 2001թ. սեպտեմբերի 11-ի աննախադեպ ահաբեկչության 5-րդ տարելիցը: Առավոտյան 8-ն անց 46 րոպեին ամբողջ երկիրը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցելու զոհերի հիշատակին. 5 տարի առաջ հենց այդ պահին առաջին օդանավը բախվեց Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային երկնաքերին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց Ուսամա Բեն Լադենի «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցը: Սեպտեմբերի 11-ին ահաբեկչության զոհ …

կարդալ ավելին

Բացահայտված հեղաշրջում

13.09.2006

Անցյալ շաբաթ ամբողջ Վրաստանով մեկ տարածվեց քաղաքական երանգով ձերբակալությունների ալիքը: Երկրի տարբեր անկյուններից Թբիլիսիի մեկուսարաններում հայտնվեցին տարբեր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ավելի քան 30 առաջնորդներ ու շարքային անդամներ: Նրանց բոլորին միավորում էր Պետանվտանգության նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեի հետ համագործակցությունը, որը արդեն մոտ 10 տարի` գտնվում է հետախուզման մեջ նախկին նախագահ Էդվարդ Շեւարդնաձեի դեմ անհաջող մահափորձի …

կարդալ ավելին

Ձերբակալություններ Վրաստանում

10.09.2006

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Արդարություն» ընդդիմադիր կուսակցության շուրջ 30 ակտիվիստների: Ձերբակալվել են նաեւ պահպանողական-միապետական կուսակցության առաջնորդ Գելա Ժորժոլիան եւ «Հակասորոս» շարժման առաջնորդ, իրավապաշտպան Մայա Նիկոլեիշվիլին: Ըստ «Ֆրանսպրես»-ի, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խոստացել է ձերբալակությունների մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ առաջիկայում, սակայն իրապաշտպանների տեղեկություններով, ձերբակալվածները մեղադրվում են հայրենիքի դավաճանության եւ հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Ընդդիմադիր …

կարդալ ավելին

Թուրքական զորքը կմեկնի Լիբանան

10.09.2006

Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը (խորհրդարանը) նախօրեին 340 «կողմ» 192 «դեմ» հարաբերակցությամբ հաստատել է Lիբանանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին թուրքական ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ որոշումը: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե խաղաղապահները կենտրոնանալու են Լիբանանի տնտեսության վերականգնման վրա, իսկ «Հըզբոլլահ»-ը զինաթափելու գործին մասնակցելու պահանջի դեպքում կթողնեն Լիբանանը: Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված …

կարդալ ավելին

Ջորջ Բուշի մի անխռով այցի մասին

10.09.2006

Ես ու Բուշը երկու օրով հարեւաններ էինք: Չեմ կատակում: Ջորջ Բուշ կրտսերը` ԱՄՆ նախագահը, երկօրյա այցով եկել էր Սոլթ Լեյք Սիթի, որտեղ պետք է հանդիպեր Վիետնամի պատերազմի վետերաններին եւ ելույթ ունենար նրանց առջեւ: Նրա նստավայրը գտնվում էր իմ բնակարանից մեկ փողոց այն կողմ: Բուշն ապրում էր բարձրաստիճան հյուրերի նահանգային առանձնատանը: Այն, որ Բուշը եկել էր, …

կարդալ ավելին

Իրանի միջուկային խռովությունը

10.09.2006

Իրանը մինչեւ օգոստոսի 31-ը չդադարեցրեց ուրանի հարստացման ծրագիրը։ Նաթանայի միջուկային կենտրոնում ապրիլից աշխատում են 164 ցենտրիֆուգ, որոնք հարստացնում են ուրանը։ Եթե «Վեցնյակը» կարողանար Թեհրանին համոզել հրաժարվել ուրանի հարստացումից, ենթադրվում էր Իրանին օգնություն ցույց տալ իր միջուկային ծրագրի հարցում, տրամադրել մի շարք առեւտրային ազատություններ եւ անվտանգության երաշխիքներ։ Համաձայնեցված էին նաեւ այնպիսի «խրախուսական» միջոցներ, ինչպես Իրանին թեթեւ …

կարդալ ավելին

Գլոբալ համագործակցությունը երիտասարդ երկրների համար սեփական դեմքը գտնելու միակ ուղին է

10.09.2006

1.Զարմանալի է, բայց անգամ հնագույն ազգերը (հնդիկները, հայերը, հրեաները, իռլանդացիները եւն) միայն 20-րդ դարում անկախություն ձեռք բերեցին եւ ունեցան սեփական ժամանակակից պետություն: Ասել է թե՝ 20-րդ դարը ժողովուրդների կազմավորման համար շրջադարձային եղավ. այդպես է կազմավորվում համայն մարդկությունը: Մարդկությունը կազմավորվում է պետության միջոցով, համաշխարհային կազմակերպությունների (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Համաշխարհային բանկ, Կարմիր խաչ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ՅՈՒՆԻՍԵՖ եւն), …

կարդալ ավելին

Պետական վերջին ռեկետը

05.09.2006

Վրաստանի իշխանությունների փորձերը՝ պահպանելու իրենց դեմքը եւ ձեւացնելու, թե վրացական ալկոհոլային խմիչքների նկատմամբ Ռուսաստանի կողմից բեռնարգելքի կիրառումը ոչ մի անուղղելի բանի չի հանգեցրել, օրեցօր անհամոզիչ են դառնում: Թեեւ հենց սկզբից էլ պարզ էր, որ Մոսկվան չափազանց ծանր հարված է հասցրել: Ինքնավստահ հայտարարություններն այլընտրանքային չինական շուկայի, եվրոպական եւ ամերիկյան հսկայական շուկաների մասին, Քուվեյթի (!!!) իշխանությունների հետ …

կարդալ ավելին

Կոնդին զիջեց Մերկելին

03.09.2006

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որն ամեն տարի կազմում է «Forbes» ամսագիրը: Նախորդ 2 տարիներին այս ցուցակի առաջատարը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն էր, այժմ նա 2-րդն է ցուցակում: Նկատենք, որ Անգելա Մերկելն 1-ին անգամ է հայտնվել 100 ազդեցիկ կանանց շարքում: Ցուցակի 3-րդ տեղում Չինաստանի առողջապահության նախարարն է: Աշխարհի …

կարդալ ավելին

Կոռումպացված է նաեւ հոգեւորականությունը

03.09.2006

«Ադրբեջանի եւ Կովկասի հոգեւոր առաջնորդ շեյխ-ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հեղինակության լուրջ խնդիր ունի: Դեռեւս խորհրդային տարիներին նշանակվելով Կովկասի կրոնական առաջնորդ՝ նրան ընկալում են որպես ՊԱԿ-ի դրածո: Վերջերս լուրջ բախում տեղի ունեցավ Փաշազադեի եւ Ադրբեջանի Կրոնական գործերով հատուկ գործակալության նախկին ղեկավար Ռաֆիկ Ալիեւի միջեւ: Վերջինս Ալլահշուքյուր Փաշազադեին մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ նշելով, որ կրոնի անվան տակ …

կարդալ ավելին

Մտահոգ են

03.09.2006

ԵԽ զեկույցի հեղինակները մտահոգություն են արտահայտել «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինկի դատավճռի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Ստամբուլում լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիրը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «թուրքերի ինքնությունը վիրավորելու» համար: «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ ԵԽ զեկույցում, որը հրապարակվելու է երկուշաբթի օրը, նշված է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ընդունվելիք օրենքի նախագիծը թերի է: Մի քանի շաբաթից Եվրահանձնաժողովը …

կարդալ ավելին

Ալանդյան կղզիներ՝ երկիր դրախտավայր

01.09.2006

Ֆինլանդիայի մաս համարվող, բայց ըստ էության անկախ այս արշիպելագը մարմնավորում է այն, ինչին մարդկությունը ձգտել է հազարամյակներ շարունակ։ Նրա բացառիկ կարգավիճակը ժամանակին դիտվում էր որպես ղարաբաղյան հարցի կարգավորման հնարավոր տարբերակ: Պատկերացրեք մի փոքրիկ երկիր, որտեղ միջին աշխատավարձը 3,000 դոլար է, որտեղ գրեթե չկա գործազրկություն եւ կոռուպցիա, որտեղ առողջապահությունն ու կրթությունն անվճար են, եւ որտեղ հանցագործություններն …

կարդալ ավելին

Իրանը հրաժարվում է չհարստացնել ուրանը

01.09.2006

Իրանը սկսեց մշակել միջուկային տեխնոլոգիաները 1980-ական թվականների միջնամասում։ 2003-ի վերջում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը հավանության արժանացրեց բանաձեւը, որում ասվում է, որ իրանական կառավարությունը 18 տարվա ընթացքում սքողում էր սեփական միջուկային ծրագիրը։ Շուտով Իրանը խոստացավ կանգնեցնել աշխատանքներն ուրանի հարստացման ուղղությամբ եւ միջուկային օբյեկտներ հրավիրել միջազգային ինսպեկտորներին։ Համագործակցությունն Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ ուղեկցվում էր …

կարդալ ավելին

Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ

30.08.2006

Հայերն ու վրացիները, կամ էլ, եթե կուզեք, հակառակը` վրացիներն ու հայերն ամեն ինչում մրցում են իրար հետ: Թվում է` մի բնագավառ չկա, որտեղ երկու հարեւան ժողովուրդները չփորձեն սեփական առավելությունն ապացուցել մեկը մյուսի նկատմամբ: Ո՞վ է ավելի հին ազգ: Ո՞վ է առաջինն ընդունել քրիստոնեությունը: Ո՞վ է ավելի լավ շախմատ կամ ֆուտբոլ խաղում… Ո՞վ է… Մի խոսքով` …

կարդալ ավելին

Սահմանը մնում է փակի տակ

28.08.2006

Չնայած բոլոր հավաստիացումներին՝ Ռուսաստանը ամիսուկես հետո էլ չվերսկսեց ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի աշխատանքները: Այն փակվել էր, ինչպես ժամանակին բացատրել էր ռուսական կողմը, անհետաձգելի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով: Ընդ որում՝ որպես այլընտրանք առաջարկվել էր օգտագործել Ռոկիի թունելը, որն ինքնահռչակ Հարավային Օսեթիայի Հանրապետությունը կապում է Ռուսաստանի հետ: Սակայն Թբիլիսիի կողմից չվերահսկվող անցակետին որոշակի «լեգիտիմություն» տալու փորձերն …

կարդալ ավելին

Փխրուն հրադադար

28.08.2006

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Իսրայելը մտադիր չէ դադարեցնել փորձերը շիիթական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի ֆիզիկական ոչնչացման ուղղությամբ։ Այդ մասին «The New York Times» թերթին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան մի սպա։ «Այդ մարդը պետք է մեռնի»,- ասել է իսրայելյան սպան։ Այդ նպատակին հասնելու համար Իսրայելին չի խանգարի անգամ Լիբանանում հաստատված հրադադարը։ Մի …

կարդալ ավելին

Ինչո՞վ բացատրել ազգայնամոլության բռնկումն այսօրվա Ռուսաստանում

28.08.2006

1.Ռուսաստանը բազմազգ պետություն է իր ստեղծման հենց սկզբից: Ռուս մարդը հրաշալի վարժված է՝ ինչպես իրեն պահի այս կամ այն ազգի հետ: Ավելին, Ռուսաստանում բավականին երկար պատմություն ունեն խառնամուսնությունները, ընդ որում` խորհրդային ժամանակներում դրանք զանգվածային բնույթ ունեին, այդ թվում եւ` գյուղերում: Վերակառուցման վերջին տարիներին ազգամիջյան խառնամուսնություններ կնքող տղամարդկանց եւ կանանց թիվը մոտավորապես հավասար էր: ԽՍՀՄ-ի փլուզումից …

կարդալ ավելին