Ընդդեմ Պապի

17/09/2006

Մահմեդական աշխարհը վրդովված է իսլամի մասին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի` Գերմանիայում արած հայտարարություններից: Իսլամական տարբեր պետություններ սուր քննադատության են ենթարկել Պապին` պահանջելով ներողություն խնդրել: Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի» իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»: Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ի պատասխան հայտարարել է, թե «Պապը չէր ցանկանում իսլամը ներկայացնել որպես բռնություն քարոզող կրոն»: