Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը Փարիզում նախօրեին հյուրընկալվել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների հաստատությունում, որտեղ հանդես է եկել Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններին նվիրված զեկույցով: Իր ողջ զեկույցի ընթացքում Գյուլը փորձել է ցույց տալ այն բոլոր առավելությունները, որոնք ԵՄ-ն կարող է քաղել Թուրքիայի անդամակցությունից: «Թուրքիան դեռեւս պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին, սակայն իրավիճակը այլ կլինի այն բարեփոխումներից հետո, որոնք նախաձեռնել է երկիրը»,- նշել է նա: