Ելցինի համար

17/11/2006

«Նովոստին» տեղեկացնում է, որ Ռուսաստանի 2007թ. բյուջեում 2 միլիոն 800 հազար ռուբլի (մոտ 105 հազար դոլար) է նախատեսված երկրի նախկին նախագահ Բորիս Ելցինի ծախսերը հոգալու համար: 2001թ. փետրվարի 15-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել հատուկ օրենք լիազորություններն ավարտած նախագահի իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքների մասին: Նախկին նախագահին պետությունը պահակախումբ է հատկացնում: Նա ունի կյանքի եւ առողջության պետական ապահովագրություն: