Իրաքի հյուսիսում Մոսուլ քաղաքից 70կմ հեռավորության վրա գտնվող բանտից փախել է Սադամ Հուսեյնի զարմիկը՝ Այման Հուսեյնը։ Նա մեղադրվում է իրաքյան ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու եւ անօրեն ճանապարհով զենքեր պահելու մեջ։ Հարկ է նշել, որ Ա. Հուսեյնին դատապարտել էին ցմահ ազատազրկման։ Իրաքի ԱԳՆ-ն հաստատել է Ա. Հուսեյնի փախուստի մասին լուրը։ Նախնական տվյալներով՝ փախուստն իրականացվել է պահակներից մեկի օգնությամբ։ Վատ աշխատանքի համար ձերբակալվել են բանտի ղեկավարն ու տեղակալը։