Երեկ Իսրայելը, որպես ֆինանսական օգնություն, 100 մլն դոլար է ուղարկել Պաղեստինյան ազգային ինքնավարությանը: Սա Իսրայելի կողմից դրամական միջոցների առաջին փոխանցումն է պաղեստինցիներին այն պահից, երբ ինքնավարությունում իշխանության եկան
ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները: Այս որոշումը պաղեստինյան արմատական խմբավորումների հետ դիմակայությունում Իսրայելի կառավարության ռազմավարության բաղկացուցիչ մասն է: Միջոցները նախատեսված են մարդասիրական օգնություն ցույց տալու եւ Մահմուդ Աբասի գվարդիան համալրելու համար, որը կորուստներ է կրել պաղեստինցի գրոհայինների դեմ մարտերում: