Երեկ Թուրքիայի Անվտանգության ծառայության 2 պաշտոնյաներ աշխատանքից ազատվել են՝ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստին որպես հերոս պատկերող լուսանկարների եւ տեսագրությունների կապակցությամբ իրականացվող քննության արդյունքում: Ըստ «Ռոյթերսի», Սամսուն քաղաքի իշխանությունները փաստի կապակցությամբ աշխատանքից ազատել են արդեն 5-րդ ոստիկանին, իսկ Ռազմականացված ոստիկանության 5 աշխատակիցներ տեղափոխվել են այլ աշխատանքի: Ըստ «Անատոլիա» գործակալության, պաշտոնանկությունները հրահանգել է կառավարության տեսուչը: