Բանկիրը մեղադրվում է

21/01/2007

Երեկ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը բանկիր Ալեքսեյ Ֆրենկելին մեղադրանք է առաջադրել երկրի Կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովի սպանությունը կազմակերպելու համար: Ըստ «Նովոստի» գործակալության, Ա. Ֆրենկելի փաստաբան Իգոր Տրունովը հայտնել է, որ մեղադրանքն առաջադրվել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 33 հոդվածով՝ «սպանության կազմակերպում», եւ, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը: Ֆրենկելը ձերբակալվել է հունվարի 11-ի գիշերը: Հիշեցնենք, որ Անդրեյ Կոզլովի դեմ մահափորձ էր իրականացվել Մոսկվայում՝ անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին: Ստացած հրազենային վերքերից Կոզլովը մահացել էր: