«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի վկայությամբ՝ Լեհաստանի Շեցին քաղաքում ծնվել է մի երեխա, որի քաշը 7,1 կիլոգրամ է: Ըստ բժիշկների, նման քաշ երեխաները սովորաբար ունենում են 6-7 ամսական հասակում: Երեխայի անունը Կասպեր է: Նրան ծննդատանը հնարավոր չի եղել կշռել, որովհետեւ ծննդատան կշեռքի առավելագույնը 5 կիլոգրամն է եղել: Կասպերն իր ծնողների 4-րդ զավակն է: