Հաշիվ է ներկայացրել

22/12/2006

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը կարծում է, որ իր երկրի զարգացման վրա վատ անդրադարձ է ունեցել վրացական շրջափակումը։ «Վրաստանն Աբխազիային պատճառել է 13 միլիարդ դոլարի նյութական վնաս։ Իսկ եթե հաշվենք շրջափակման արդյունքում Աբխազիային հասցված տնտեսական վնասը, ապա նշված գումարը զգալիորեն կբարձրանա»,- ասել է Բագապշը՝ ավելացնելով, որ վերջին շրջափակումն առաջին հերթին խաղաղ բնակչությանը բերեց ծայրահեղ աղքատության։