Թուրքիային եւս մեկ հնարավորություն տրվեց

17/11/2006

Ֆրանսիական «LIBERATION» թերթը` անդրադառնալով նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի` Թուրքիայի անդամակցության բանակցություններում առաջընթացի մասին զեկույցին, նշում է, որ քննադատելով Անկարային` որոշ խոստումներ չկատարելու համար, Եվրահանձնաժողովը չի դադարեցրել 2005-ին մեկնարկած բանակցությունները։ «Եվրահանձնաժողովը դեռ վաղ է համարում ճգնաժամ արձանագրել Թուրքիայի հետ հարաբերություններում, չնայած, որ զեկույցը քննադատական է»,- հայտնել են Բրյուսելից: ԵՄ-ն, մինչեւ դեկտեմբերի 16-ը, ժամանակ է տվել Անկարային` իր օդային եւ ջրային սահմանները Կիպրոսի առջեւ բացելու համար: Թուրքիան, իր հերթին, պնդում է, որ «կիպրոսյան խնդիրը քաղաքական է, եւ անդամակցության գործընթացում ստանձնած պարտավորությունների համատեքստում չէ, այլ` տեխնիկական բնույթի է»։ Չնայած Թուրքիայի դիրքորոշմանը` Եվրամիությունը նախագահող Ֆինլանդիան հույս ունի մինչեւ դեկտեմբերի 16-ը խնդիրը կարգավորել։