«Էմիրեյթս» ավիաընկերությունը հայտարարել է, որ հունվարից իր ուղեւորները հնարավորություն կունենան բջջային հեռախոսներից օգտվել թռիչքի ընթացքում: Ավիաընկերությունն ավելի քան 14 մլն դոլար է ծախսել` ստեղծելու համար այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բջջային հեռախոսների ազդանշաններին թույլ չեն տա խանգարել նավիգացիոն համակարգերի աշխատանքը: