Ճապոնիան ուզում է պաշտպանվել

31/10/2006

Ճապոնիայի խորհրդարանը երեկ սկսել է պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին օրինագծի քննարկումը: Քննարկվող փաստաթուղթը ներկայացրել է իշխող կոալիցիան, որը կազմավորել է վարչապետ Սինձո Աբեն: Նրա գլխավոր քաղաքական նպատակներից մեկն է՝ վերջնագծին հասցնել հետպատերազմյան ժամանակաշրջանը, որն ուղեկցվել է զինուժի նկատմամբ կիրառվող զանազան սահմանափակումներով: 1945թ. կապիտուլյացիայից հետո ընդունված Սահմանադրությամբ այդ երկիրը հրաժարվում էր ռազմական ներուժից: 50-ականներին, ԱՄՆ-ի թույլտվությամբ, Ճապոնիայում ստեղծվեցին սահմանափակ զինված ուժեր, որոնք կազմավորվում են պայմանագրային սկզբունքով եւ չունեն հարձակողական սպառազինություն՝ հրթիռներ, կործանիչներ եւ ավիակիրներ: