Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանով երեկ խորհուրդ է տվել իր վրացի պաշտոնակից Իրակլի Օքրուաշվիլիին` հրաժարվել Նոր տարին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում դիմավորելու ծրագրերից: Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի պաշտպանության նախարարն ասել էր, որ մտադիր է Ամանորը դիմավորել Ցխինվալիում: «Ռուսական մի շատ լավ ավանդույթ կա՝ Նոր տարին դիմավորել տանը: Ես բոլորին խորհուրդ կտայի Ամանորը դիմավորել տանը, ընտանեկան ջերմ շրջապատում»,- ասել է Իվանովը: