Ավստրալիայի կառավարությունը որոշել է 57 միլիոն դոլար հատկացնել երկրում ամենամեծ արեգակնային էլեկտրակայանի կառուցման համար։ Սակայն ծրագիրն ամբողջապես իրականացնելու համար անհրաժեշտ է 319 միլիոն դոլար։ Էլեկտրակայանը կտեղակայվի Վիկտորիա նահանգի հյուսիսային հատվածում։ Դրա հզորությունը կկազմի 154 մեգավատտ։ Այսքանը բավական է 45 հազար տուն մատակարարելու համար։ Էլեկտրակայանը պատրաստ կլինի 2012թ.-ին։