Ընդունում են

03/11/2006

Ֆրանսիական «20Minutes» թերթը գրում է, որ ըստ «Քրիստոնյա ընտանիք» պարբերականում տպագրված հարցման արդյունքների, ֆրանսիացիների 58%-ը գտնում է, որ հոմոսեքսուալ զույգերը կարող են քաղաքացիական ամուսնություն կնքել: Նման ամուսնություններին ավելի կողմ են կանայք (62%), քան տղամարդիկ(53%): Հարցմանը մասնակցած շուրջ 1000 ֆրանսիացիների միայն 38%-ն է կարծում, որ այդ զույգերը կարող են երեխա որդեգրել։