Չի կարելի թռչել Չինական պարսպի վրայով

29/10/2006

Չինաստանի իշխանությունները հատուկ հրամանագրով արգելել են Չինական պարիսպն օգտագործել անվայելուչ նպատակով։ Օրինակ՝ արգելված է պարսպի վրայով մոտոցիկլետով թռնել, դրա վրա կազմակերպել նորաձեւության ցուցադրություն կամ գարեջրի նոր տեսակի շնորհանդես: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Բանն այն է, որ պարսպի «անվայելուչ» օգտագործումից վնասվում է պատմական նշանակություն ունեցող այս կառույցը։ Ջրի եւ քամու, ինչպես նաեւ մարդու քայքայիչ ազդեցության հետեւանքով 6,4 հազար կիլոմետր երկարությամբ կառույցի նշանակալի մասն արդեն անհետացել է։