Պայթյուն հանքավայրում

22/09/2006

Երեկ առավոտյան Ղազախստանի Կարագանդայի շրջանի Լենինի անվան հանքում, 500 մետր խորության վրա մեթան գազի պայթյունի հետեւանքով զոհերի քանակն, ըստ տարբեր աղբյուրների, հասել է 41-43-ի: 25 հանքափորների ճակատագրերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հանքից ինքնուրույն դուրս են եկել 324 աշխատակիցներ: Հարուցվել է քրեական գործ: