Մերժվել է

29/09/2006

Ռուսաստանի ԿԸՀ-ն երեկվա նիստում մերժել է երկրի նախագահի պաշտոնավարման 3-րդ ժամկետի հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը: Ըստ «Նովոստիի», հանձնաժողովի եզրակացության մեջ ասված է, որ հարցը` «Համաձա՞յն եք, որ միեւնույն անձը չի կարող անընդմեջ 2 ժամկետից ավելի զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը», չի կարող հանրաքվեի դրվել, քանի որ չի համապատասխանում ՌԴ սահմանադրական օրենքին, քանի որ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն, միեւնույն անձն անընդմեջ 2 անգամից ավելի չի կարող ընտրվել ՌԴ նախագահ: Հետեւաբար, ինչպես ընդգծել է ԿԸՀ-ն, «հանրաքվեի դրվելու համար առաջարկվող հարցի դրական պատասխանը ոչ այլ ինչ է, քան գործող սահմանադրական նորմի հաստատում»: «Համաձայն օրենքի, սահմանադրական նորմերը լրացուցիչ հաստատման կարիք չունեն»,- ասված է ԿԸՀ եզրակացությունում: