Կառավարությունը պաշտոնանկ արվեց

23/07/2006

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ պաշտոնանկ է արել երկրի կառավարությունը: Արդեն հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Սահակաշվիլին երեկ նաեւ հետաձգել է իր այցը Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որտեղ էլ ակնկալվում էր նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության կազմում միայն երկու փոփոխություն է արվել: Ըստ այդմ, հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավային փոխարինել է փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն, իսկ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Գեորգի Պապուաշվիլիին փոխարինել է Դավիթ Տկեշելաշվիլին: Կառավարության նոր կազմը պետք է հաստատվի Վրաստանի խորհրդարանի կողմից: