Սանկտ Պետերբուրգի Սամմիթի պայմաններում հուլիսի 15-17-ը Պուտինը հանդես եկավ G8-ի Սամմիթի տիրոջ կարգավիճակով

21/07/2006 Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հետ քաղաքական հակամարտության մեջ Բուշի ադմինիստրացիայի ջանքերին Ռուսաստանի կողմից օժանդակությունը ստիպում է ԱՄՆ-ին զիջումներ անել ռուսական պահանջների մի շարք հարցերում: Բուշի ադմինիստրացիայի որոշումը` թույլատրել Ռուսաստանին իր մոտ տեղավորել օգտագործած միջուկային վառելիքը, ցույց է տալիս այն փոփոխությունները, որոնք որոշում են սամմիթի բնույթը: Խոսքն ուժերի հավասարակշռության փոփոխության մասին է մի շարք ճակատներում ճնշման ծանրության տակ գտնվող ԱՄՆ-ի եւ միջազգային բեմահարթակում դարձյալ ինքնահաստատվող Ռուսաստանի միջեւ:

Սպիտակ տունն արդեն համաձայնել է նվազեցնել սովորական ճնշումը հօգուտ դեմոկրատիայի` ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի մերժման: Ադմինիստրացիայի ներկայացուցիչներն ընդունում են, որ հանդիպման ընթացքում կարող են ընդառաջ գնալ Ռուսաստանին եւ նրա մի շարք պահանջներին: Այսպիսի քայլերը ցույց են տալիս, որ ադմինիստրացիան ընդունում է այն փաստը, որ որոշ կենսական կարեւոր խնդիրներում ԱՄՆ-ը Ռուսաստանի կարիքն ավելի ունի, քան` Ռուսաստանն` ԱՄՆ-ի: Սպիտակ տունը հայտարարում է, որ ցանկանում է դիվանագիտական միջոցներով համոզել Իրանին եւ Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրից: Սակայն այդպիսի մոտեցումը կախված է ՄԱԿ-ում Ռուսաստանի օժանդակությունից եւ այդ երկու երկրների հետ բազմակողմանի բանակցությունների հարցում նրա դիրքորոշումից: ԱՄՆ-ը նաեւ ցանկանում էր ստանալ երաշխիքներ, որ Ռուսաստանը չի օգտագործի նավթի ու գազի իր հսկայական պաշարները, որպես զենք հարեւան Վրաստանի եւ Ուկրաինայի փխրուն ժողովրդավարությունների հետ վեճի ժամանակ: Միջուկային թափոնների հարցում ամերիկա-ռուսական համաձայնությունը Կոնգրեսի հաստատում չի պահանջում, բայց դա կարող է արգելափակվել, եթե երկու պալատներն էլ կողմ քվեարկեն համաձայնագրի ստորագրումից 90 օրվա ընթացքում:

Ռուսաստանը չի բավարարում անդամության համար անհրաժեշտ ժողովրդավարության ստանդարտներին, եւ նրա G8-ում այժմյան նախագահությունը խարխլում է երկրների ակումբի հեղինակությունը: Այսպիսի եզրակացություն է պարունակում բրիտանական անկախ հետազոտական կենտրոնի Foreign Policy Centre (միջազգային քաղաքականության հետազոտության կենտրոն FPC) G8-ի պետերբուրգյան սամմիթի համար պատրաստած զեկույցում, հայտարարում է Բի-Բի-Սին: Հետաքրքիր է այն փաստը, որ FPC-ն ղեկավարվում է անձամբ բրիտանական վարչապետ Թոնի Բլեերի կողմից: Ելույթում ասվում է, որ այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց նախագահել, այդ երկրում նահանջ է նկատվում ժողովրդավարությունից եւ քաղաքացիական ազատությունների պահպանումից: «Պուտինի վերաբերյալ կասկած չի մնացել»,- հայտարարեց զեկույցի Reuters հեղինակ Հյու Բարնսը («Ռուսաստանի ապագան» FPC ծրագրի տնօրեն): «Նա կանոնավոր քայքայում է ռուսական ժողովրդավարությունը, եւ հենց այդ մեկ փաստը քմծիծաղ է G8-ին»,- համարում է Բարնսը: Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը, որը զբաղեցնում է 10-րդ տեղը` ըստ ծավալի, բավարար չէ G8-ի անդամության համար, որը պետությունների տնտեսական փոխհարաբերությունների ամենահզոր ակումբն է: «Ռուսաստանն ազատ երկիր չի համարվում ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական ոլորտներում,- ասվում է զեկույցում,- G8-ում Ռուսաստանի նախագահությունը մինչեւ զրո կհասցնի երկրների այդ ակումբի հեղինակությունն ու նշանակությունը»: Զեկույցում կոչ է արվում G8-ի մյուս անդամներին համաձայնեցված քաղաքականություն մշակել` ստիպելու Պուտինին կատարել իր միջազգային պարտականությունները: Միաժամանակ, զեկույցում ասվում է, որ Ռուսաստանն աշխարհում բնական գազի հսկայական պաշարների տեր է, իսկ նավթի պաշարները, որոշ գնահատականներով, գտնվում են Իրաքի մակարդակին հավասար, «էներգակիրների համաշխարհային պահանջարկի ավելացման ֆոնի վրա Ռուսաստանի հարստությունն ու ազդեցությունն անկասկած կաճի»: Այսօրվա Ռուսական Ֆեդերացիան արդեն անկում եւ գերինֆլյացիա է ապրել, իսկ այժմ թռիչք է կատարում` կապված նավթի գների աճման հետ: 1999 թ.-ից Պուտինի իշխանության գլուխ անցնելուց հետո Ռուսաստանն աստիճանաբար գլորվում է դեպի ավտորիտար կառավարում: Արդյոք դա 2005 թ. կդառնա՞ լիարժեք դիկտատուրա, թե՞ ոչ: Այս հեռանկարն ավելի հավանական է թվում:

Հիտլերի իշխանությունը 1933թ.-ից հետո կոնսոլիդացվեց պառլամենտական եւ ֆեդերալ ինստիտուտների ներքինացման ճանապարհով: Պուտինն արդեն շատ բան է արել Դուման թուլացնելու համար: Նրա վերջին ծրագիրն է` ընտրված նահանգապետերին փոխարինել կրեմլյան դրածոներով: Իսկ ռուսական դատավորները կարծես թե հաջորդը կդառնան այդ ցուցակում նացիստների ասած «Gleichschaltung»-ի` սինքրոնացմանը հասնելու համար: Բացի այդ, հիտլերյան ռեժիմը հենվում էր պետական ԶԼՄ-ների պրոպագանդայի վրա: Պուտինն արդեն Ռուսաստանի երեք հիմնական հեռուստաալիք է հսկում: Հիտլերն ամուր հավատում էր էկոնոմիկայի վրա պետության գերիշխանությանը: Պուտինի նախաձեռնած «Յուկոսի»` երկրի խոշորագույն նավթային ընկերության ծրագրավորված ոչնչացումը բերում է այն մտքին, որ նա համամիտ է Հիտլերի հետ` իմիջիայլոց վերաբերվել մասնավոր սեփականության իրավունքներին եւ օրենքի գերակայությանը: Հազիվ թե արժե ասել, որ բռնապետերի խաղաղացումը վշտալի ծառայողական ցանկով ռազմավարություն է: Չէ՞ որ եթե Պուտինի քթին հասցնեն Ուկրաինայում անհաջող միջամտության համար, նա միայն կուժեղացնի իր բռնապետական հնարքները: Բռնապետերն ամբողջ աշխարհում սովորում են իրարից: Պուտինը հունվարին հրաման ստորագրեց ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կարգավորման մասին: Նա չինովնիկների բանակին հնարավորություն տվեց հետ կանչել ցանկացած խնդիր ստեղծող կազմակերպության գրանցումը: Իսկ հիմա նմանատիպ օրենքներ է բրդում Չավեսը Վենեսուելայից եւ Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեից: Կան հաղորդագրություններ այն մասին, որ Չինաստանն Ուզբեկստան եւ այլ նախկին խորհրդային հանրապետություններ է ուղարկել հետազոտողների` ուսումնասիրելու ժողովրդավարությանն ընդդիմանալու փորձը:

Իսկ բելառուսական բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն 2005թ. դեկտեմբերին Չինաստան իր այցի ժամանակ ձեռք բերեց Ինտերնետի տարածությանը հետեւելու եւ հսկելու նոր տեխնոլոգիաներ: Բաց է մնում այն հարցը, թե ո՞վ է, այնուհանդերձ, Պուտինը` պարզապես առավել հաջողված տարբերա՞կ, թե՞ լիարժեք ռուսական «ֆյուրեր»: Ցանկացած դեպքում էլ նա լուրջ սպառնալիք է դառնում արեւմտյան անվտանգության ու ժողովրդավարության համար:

Այսօր Ռուսաստանն արդեն այնքան է հետ մնացել ԱՄՆ-ից, որ գործնականորեն դուրս է մնացել պայքարից: Եթե ինչ-որ մեկին թվեր են հարկավոր, ապա ԱՄՆ-ի ներքին համախառն արտադրանքը քսան անգամ ավելի է Ռուսաստանից: Բացի այդ, աշխարհն այսօր բազմաբեւեռ է եւ ոչ միայն տնտեսական (Չինաստանի էկոնոմիկան երեք անգամ ավելի է ռուսականից), այլ ռազմական առումով: Աշխարհի յոթ արդյունաբերական զարգացած երկրների խումբը` ներառյալ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան եւ Կանադան, XX դարի 90-ականների սկզբին իր շարքերն աստիճանաբար ինտեգրեց Ռուսաստանին` այդ երկրում ժողովրդավարության եւ տնտեսական ռեֆորմների զարգացմանը նպաստելու համար, սակայն FPC-ի զեկույցում նշվում է, որ այդ ռազմավարությունը չգործեց: Համաձայն զեկույցի եզրակացությունների` Ռուսաստանում իրադրությունը չի համապատասխանում ժողովրդավարության, տնտեսական կայունության, բաց հասարակության եւ օրենքի գերակայության G8-ի ընդունած բազային սկզբունքներին: Երբ 1991-ին տեղի ունեցավ կոմունիզմի փլուզումը, ոչ ոք չէր սպասում ժողովրդավարության ակնթարթային եւ համատարած հաղթանակին: Ոչ ոք նաեւ չէր կարծում, որ հակադիր կողմը պատասխան հարված կտա: Իսկ ո՞վ է այդ հակադիր կողմը:

Երբ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ կնախագահի սամմիթում, ամենանշանակալին այն չի լինի, որ իր երկիրը կարողացավ դառնալ կուռ դեմոկրատիայի երկիր, ինչին «Մեծ յոթնյակի» երկրները, իրենց շարքերն ընդունելով Ռուսաստանին, սպասում էին դեռ 10 տարի առաջ: Նշանակալին կլինի ուրիշը. Պուտինը դարձավ ժողովրդավարության տարածման պայքարի ակտիվ շարժման առաջնորդ եւ խորհրդանիշ: Այն բանից հետո, երբ վարդերի հեղափոխությունը Վրաստանում տապալեց Շեւարդնաձեի կոռումպացված ռեժիմը, իսկ դրան հաջորդեց Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունը, Պուտինն ու այլ ղեկավարներ հասկացան, որ ճակատագրի հետ այլեւս պետք չէ խաղալ: Այս միջոցների դեմ դժվար է պայքարել: Պուտինը վերացրեց “հՉՏոՏՊՈ/րՉՏոՏՊվՈ