Գաղտնի բանակցություննե՞ր

21/07/2006

Ըստ ադրբեջանական «Այնա» թերթի, Վաշինգտոնը գաղտնի բանակցություններ է սկսել Մոսկվայի եւ Փարիզի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ՝ պարբերականը պնդում է, թե ԱՄՆ-ը ցանկանում է համանախագահների թվում տեսնել Մեծ Բրիտանիային, Գերմանիային եւ Թուրքիային: «Բանակցությունների հաջողության դեպքում հակամարտող կողմերը կտեղեկացվեն դրա մասին»,- գրում է թերթը: Միաժամանակ հոդվածագիրը կասկած է հայտնում, որ բանակցությունները մոտ ժամանակներս արդյունք կտան, քանի որ, «թեեւ ադրբեջանական կողմը հավանություն է տալիս համանախագահների շրջանակի ընդլայնման գաղափարին, հայկական կողմը դեմ է դրան»: