1-2 ամսից դուրս կհանեն

26/07/2006

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն երեկ կարծիք է հայտնել, որ ռուսաստանցի խաղաղապահները կարող են Աբխազիայից եւ Հարավային Օսիայից դուրս բերվել մեկ-երկու ամսվա ընթացքում: «Հնարավոր է, դա տեղի ունենա մեկ կամ երկու ամսվա ընթացքում, սակայն, հավատացնում եմ, չի ձգվի մեկ տարի»,- ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Բուրջանաձեն: Նա նշել է, թե «անլուրջ եւ պոպուլիստական» կլիներ Վրաստանի խորհրդարանի՝ անցած շաբաթ ընդունած որոշման մեջ նշել խաղաղապահների դուրսբերման որոշակի ժամկետներ: «Ժամկետը կախված է գործադիր իշխանության աշխատանքից»,- ասել է Ն. Բուրջանաձեն: