Երեկ անսպասելի այցով Բեյրութ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ կողմերին կոչ անելու անմիջապես հրադադար հաստատել: Բեյրութ ժամանելուն պես Կոնդոլիզա Ռայսն ուղեւորվել է կառավարական պալատ՝ բանակցելու Լիբանանի վարչապետ Ֆուադ աս-Սինյորի հետ: Ռայսը Բեյրութում կանգ է առել Իսրայել մեկնելուց առաջ: «Մենք համոզված ենք, որ հրադադար հաստատելը հրատապ է»,- տարածաշրջան մեկնելիս ասել է Ռայսը: «Կարեւոր է պայմաններ ստեղծել այն տեւական դարձնելու համար»: Ի դեպ, պատերազմական գործողությունները Լիբանանում արդեն մոտ 400 մարդու կյանք են խլել: