«Ռոսիյսկայա գազետան» երեկ հրապարակել է այն 17 կազմակերպությունների ցուցակը, որոնք Ռուսաստանի իշխանությունների կողմից ահաբեկչական են համարվում: Ցուցակում տեղ գտած բոլոր կազմակերպությունները մահմեդական են, դրանց թվում են «Ալ Քաիդան» եւ «Թալիբանը»: Հարցին, թե ինչո՞ւ ցուցակում ընդգրկված չեն «Հըզբոլլահ»-ը եւ «Համաս»-ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Սապունովը պատասխանել է, թե այդ կազմակերպությունները երբեք գործողություններ չեն ծրագրել Ռուսաստանի դեմ: «Այս ցուցակը ազգային է, դրանում ընդգրկվել են միայն այն կազմակերպությունները, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար»,- ասել է գեներալը: