Անձամբ է հրահանգավորել

26/05/2006

Ալ Ղաիդա ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարել է, որ անձամբ է հրահանգավորել 19 ինքնասպան ահաբեկիչներին, ովքեր իրականացրել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Այդ մասին նա հայտնել է ինտերնետով տարածած ձայնագրված ուղերձում: Միաժամանակ նա պնդել է, թե Զաքարիա Մուսաուին, ով միակ մարդն է, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեղադրանքով, որեւէ կապ չի ունեցել ահաբեկչական գործողությունների հետ: Ուսամա բեն Լադենը, ըստ տարբեր աղբյուրների, թաքնվում է Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին գտնվող դժվարամատչելի տարածքում: