Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան էնն Դերսը: Վերջինս Սպիտակ տան ներքին անվտանգության խորհրդի բիոպաշտպանության քաղաքականության հարցերով տնօրենն էր: Մինչ այդ նա Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն էր, իսկ ավելի վաղ նույն պաշտոնն էր զբաղեցնում Եվրամիությունում ԱՄՆ-ի առաքելությունում: