«Trend»-ի փոխանցմամբ` երեկ Ալմա Աթայում Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել են համաձայնագիր, որով ղազախական նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով կմղվի դեպի Եվրոպա: Խողովակաշարի հզորությունը տարեկան 50 մլն տոննա է: Ղազախստանը կարող է իր նավթը խողովակաշարով մղել արդեն 2007 թվականից: Ղազախստանն ակնկալում է տարեկան արտահանել մինչեւ 25 մլն տոննա նավթ, որն Ադրբեջանի մայրաքաղաք է հասցվելու նավթատար նավերով՝ Կասպից ծովով: Բաքու-Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 13-ին: