Բագապշը սպառնում է

23/06/2006

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարել է, որ կկարգադրի ականապատել Վրաստանի հետ սահմանը, եթե վերջինս շարունակի պնդել, որ ռուսաստանցի խաղաղապահները պետք է դուրս բերվեն հակամարտության գոտուց: «Հավատացնում եմ, որ այսօրվա վերաբերմունքը սահմանի նկատմամբ կփոխվի՝ այն 100%-ով կականապատվի եւ կբարեկարգվի միջազգային բոլոր նորմերին համապատասխան: Այդ դեպքում մենք դուրս կգանք բանակցային գործընթացից, իսկ ռուսաստանցի խաղաղապահներին կփոխարինեն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի խաղաղապահ ուժերը»,- հայտարարել է Բագապշը: