Ալիեւը գնում է Կիեւ

20/05/2006

«Trend»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 22-ին կմեկնի Կիեւ` մասնակցելու ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության երկօրյա գագաթաժողովին: «ՎՈւԱՄ-ի առջեւ այսօր ծառացած են միջազգային ասպարեզում որպես ուժեղ կազմակերպություն ներկայանալու հետ կապված հարցեր: Կան որոշակի առաջարկներ, եւ ՎՈւԱՄ-ի ղեկավարները գագաթաժողովին են հրավիրել Եվրոպայի եւ Ասիայի մի շարք պետությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների»,- ասել է Մամեդովը: