Աչքները վախեցել է

20/05/2006

Ռուսաստանի Պետդուման երեկ քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունը փոխելու դեպքում պատգամավորին մանդատից զրկելու մասին» օրինագիծը: «Պետդումայի պատգամավորը կարող է լինել միայն այն կուսակցության անդամ, որի կողմից գրանցվել է թեկնածուների ցուցակում, այլապես նա վաղաժամ կզրկվի պատգամավորական մանդատից: Մանդատը հնարավոր է պահպանել միայն խմբակցության անկուսակցական անդամ մնալու դեպքում»,- ասվում է օրինագծում: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովն ասել է, որ Դուման պատրաստվում է նոր իրավիճակին` 2007-ից բոլոր 450 պատգամավորներն ընտրվելու են բացառապես կուսակցական ցուցակներով: