Կանադական «The Gazette» հեղինակավոր թերթի ընթերցողների բացարձակ մեծամասնությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կանադայի երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությանը: «Արդյո՞ք, ձեր կարծիքով, Սթիվեն Հարփերը ճիշտ վարվեց, ճանաչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» հարցին՝ ընթերցողների 97%-ը պատասխանել է «այո», 3%-ը՝ «ոչ»: Հիշեցնենք, որ անցած ամիս Կանադայի վարչապետը հայտարարություն էր արել, որում որպես փաստ էր ընդունել հայերի ցեղասպանությունը: Թուրքիայի Արտգործնախարարությունը «վիրավորական» էր անվանել այդ հայտարարությունը՝ կարծիք հայտնելով, թե այն «բացասաբար կազդի» երկու երկրների հարաբերությունների վրա: Մայիսի 8-ին Թուրքիան «խորհրդակցությունների նպատակով» ժամանակավորապես հետ է կանչել Կանադայում Թուրքիայի դեսպան Այդեմիր Էրմանին: