Իսրայելյան առաջարկ

20/05/2006

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Իոսիֆ Շագալը նախօրեին Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ իսրայելական կողմն առաջարկ է ներկայացրել՝ Աշքելոն քաղաքից կառուցել նոր խողովակաշար, որը կմիացվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին: «Այդ խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի տեղափոխել Բաքվի նավթը Աշքելոն, այնտեղից՝ Հնդկաստան եւ Հեռավոր Արեւելք: Դա շահավետ է նաեւ տնտեսական տեսանկյունից»,- ասել է Շագալը: