Վրաստանի նախագահի հանձնարարությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել ԱՊՀ-ի կազմում մնալու նպատակահարմարությունն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը ղեկավարելու է Վրաստանի վարչապետը: «ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարությունն արդեն ուսումնասիրվում է առանձին նախարարություններում եւ գերատեսչություններում, այդ թվում նաեւ` Արտգործնախարարությունում»,- ասել է վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Նա հայտնել է, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի հանձնաժողովի աշխատանքի մասին: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի Միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը երեկ կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանի համար որեւէ աղետալի բան չի լինի, եթե Վրաստանը եւ Ուկրաինան դուրս գան ԱՊՀ-ի կազմից, սակայն դա կլինի նրանց սխալը»: