Դու գեր ես, ես՝ չէ

15/04/2006

Վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների 90%-ը տեղյակ է, որ իր հայրենակիցների մեծ մասը գեր է, սակայն ընդամենը 40%-ն է ընդունում, որ ինքն է գեր: Pew հետազոտական կենտրոնը, հարցում անցկացնելով ավելի քան 2000 ամերիկացիների շրջանում, եկել է այն եզրակացության, որ շատերը սխալ պատկերացում ունեն սեփական քաշի մասին: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ամերիկացիների 60%-ը գեր է: