Կենթարկվի՞ մահապատժի

07/04/2006

2001թ. սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի ահաբեկչության մեջ միակ մեղադրյալը` աֆրիկյան ծագումով 31-ամյա ֆրանսիացի Զաքարիաս Մուսսաուին կարող է մահապատժի ենթարկվել: Այս դատավճիռը կայացրել է ամերիկյան դատարանը 17-ժամյա քննարկումից հետո: Լավագույն դեպքում հանցագործը կպատժվի ցմահ բանտարկությամբ: Ատենակալների կարծիքով, Մուսսաուիի գործողությունների հետեւանքով ահաբեկիչները կարողացել են զավթել ինքնաթիռները: